ԵՐԵՎԱՆ 6 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայկական երկու հանրապետությունների կառավարությունների անդամներ քննարկել են համագործակցության մի շարք հարցեր

Մայիսի 8-ին Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը դիմավորել է Արցախ ժամանած՝ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությանը, հայտնում են ԼՂՀ կառավարության պաշտոնական կայքից:

Այնուհետև, երկու կառավարությունների անդամների մի մասի մասնակցությամբ, հրավիրվել է խորհրդակցություն՝ քննարկելու երկու հանրապետությունների գործադիր մարմինների միջև համագործակցության հիմնական հարցերը:

Վարչապետ Ա. Հարությունյանն իր ողջույնի խոսքում, մասնավորապես, ասել է.

«Ողջունում եմ ձեզ Արցախում այս կարևոր ժամանակահատվածում: Շնորհակալություն եմ հայտնում բոլորիդ վերջին շրջանում Արցախին ցուցաբերած աջակցության համար, մենք զգացել ենք ձեր պատրաստակամությունը մասնակցելու հայրենիքի պաշտպանությանը և պատվով լուծելու մեր առջև ծառացած խնդիրները: Երկու կառավարությունները միշտ սերտ կապի մեջ են եղել, և կարևոր է, որ այս դժվարին օրերին նույնպես մեր բոլոր խնդրանքներն ու առաջարկները ձեր կողմից արագ բավարարվել են՝ դրանով անմիջականորեն մասնակցելով Արցախի անվտանգության ապահովման գործին»:

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն ուրախություն է հայտնել հայկական երկրորդ հանրապետությունում գտնվելու առթիվ: Նա շեշտադրել է, որ պատերազմի արդյունքում ևս մեկ անգամ ապացուցվեց ազգի միասնականությունը և հայկական զինված ուժերի հզորությունը: Հ. Աբրահամյանը նշել է, որ ՀՀ կառավարության պատվիրակությունն Արցախում է ընթացիկ խնդիրները միասին քննարկելու և դրանց լուծումներ տալու նպատակով:

ՀՀ և ԱՀ գործադիր մարմինների անդամները ներկայացրել են իրենց ղեկավարած ոլորտների խնդիրները և փոխգործակցության արդյունքները: Նրանք առաջ են քաշել կոնկրետ առաջարկներ և ձեռք բերել փոխադարձ պայմանավորվածություններ դրանց կյանքի կոչման ուղղությամբ:

Կառավարությունների ղեկավարները տվել են համապատասխան հանձնարարականներ՝ վերհանված խնդիրների արդյունավետ լուծման նպատակով:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 53%
    Քամի՝ 3,6 կմ/ժ
    6 C°
     
    20°   
    30.03.2024
    18°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: