ԵՐԵՎԱՆ 20 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Մինսկի խմբի ամերիկացի համանախագահը հերքել է Մամեդյարովի հայտարարությունը

BGNES

Բրյուսելում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ու Ադրբեջանի արտգործնախարարի հանդիպում դեռ չի պլանավորվում: Ինչպես տեղեկացնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը, այդ մասին հայտնել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը: 

«Իհարկե, ես և իմ ֆրանսիացի ու ռուս գործընկերները կողմերին կոչ ենք անում զսպվածություն դրսևորել: Մենք պարբերաբար շփման մեջ ենք նախարարների հետ՝ բանակցությունների կարևորությունն ընդգծելու համար՝ համակողմանի խաղաղ համաձայնագրի հասնելու նպատակով»,-ասել է նա:

Ավելի վաղ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել էր, թե համանախագահների հետ հանդիպումը կարող է կայանալ ընթացիկ ամսվա կեսերին՝ Եվրոպայի քաղաքներից մեկում անցնող միջոցառումների ընթացքում:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 37%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    20 C°
     
    20°  12° 
    06.05.2024
    19°  11° 
    07.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: