ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Բաքուն շարունակում է հավատարիմ մնալ իր գործելաոճին

meydan.tv

Ադրբեջանական իշխանությունների կողմից քաղբանտարկյալների նկատմամբ «բարության» անսպասելի դրսևորումը մարտին որոշակի հույսեր առաջացրեց, որ Ադրբեջանում քաղաքացիական հասարակության և մարդու իրավունքների հետ կապված վիճակն աստիճանաբար կարող է բարելավվել, սակայն ինչպես ասում է ժողովուրդը «կուզիկին միայն գերեզմանը կուղղի»: Այսօր  Ադրբեջանի ՆԳՆ-ը հայտնել է նախօրեին ձերբակալված NIDA քաղաքացիական շարժման ակտիվիստներ Բայրամ Մամեդովի և Գիյաս Իբրահիմովի մոտ թմրանյութեր հայտնաբերելու մասին: Սակայն, Բաքվի ձեռագրի հետ քիչ թե շատ ծանոթ յուրաքանչյուր ոք հասկանում է, որ իրականում երիտասարդ ակտիվիստներն, ամենայն հավանականությամբ, համալրելու են Ադրբեջանի քաղբանտարկյալների շարքերը, քանի որ այս երկրում ավանդույթ է դարձել իշխանություններին, կառավարությանը քննադատող ակտիվիստներին, ընդդիմադիրներին և քաղաքական-հասարակական գործիչներին, անգամ կրոնական ակտիվիստներին թմրանյութերի հետ կապված հոդվածներով մեղադրանքներ ներկայացնելն ու բանտ նետելը:

NIDA երիտասարդական շարժումն այդ առնչությամբ հայտարարել է, որ Մամեդովի և Իբրահիմովի ձերբակալության իրական պատճառն այն է, որ մայիսի 10-ի գիշերը` Հեյդար Ալիևի ծննդյան օրը, նրա հուշարձանի պատվանդանին վերջիններս գրաֆիտ էին հեղինակել: Նրանք, մասնավորապես, հուշարձանի վրա ադրբեջաներեն գրություն էին թողել. «Qul bayramınız mübarək!», որը նշանակում է «Ստրուկների տոնը շնորհավոր»: Ադրբեջանում այլախոհներն ու ընդդիմությունը հենց այսպես են անվանում Ծաղիկների տոնը, որը նշվում է Ալիև ավագի ծննդյան օրը:

Ալիևի բռնապետական վարչակարգի համար այս փորձը գրեթե հավասարազոր է հեղաշրջման փորձին, և, բնականաբար, պետք է պատժվի ամենայն խստությամբ: Սակայն, պաշտոնապես այդ արարքի համար երիտասարդ ակտիվիստներին կարելի է ներկայացնել խուլիգանության մեղադրանք, որի համար պատիժն այնքան խիստ չէ, ինչպես որ կցանկանային Բաքվում: Իսկ խոշոր չափերի թմրանյութեր պահելու մեղադրանքով երիտասարդներին 12 տարվա ազատազրկում է սպասվում:

Ադրբեջանական իշխանություններն այսկերպ հույս ունեն ճնշել այլախոհության ցանկացած դրսևորում: Սակայն, ինչպես ցույց է տալիս այս դեպքը, նույնիսկ 100 քաղբանտարկյալի առկայության պայմաններում, Ալիևի ռեժիմին չի հաջողվել ամբողջությամբ ճնշել քաղաքացիական հասարակությանը:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: