ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ընտրվելու պարագայում լուծելու եմ Ադրբեջանում բնակվող և ամուսնանալ չկարողացող կանանց խնդիրները. Ադրբեջանի նախագահի թեկնածու

Armeniasputnik.am

Ադրբեջանում ապրիլի 11-ին նշանակված արտահերթ նախագահական ընտրությունների թեկնածուներից Ռազի Նուրուլլաևը հերթական դեբատում հայտարարել է, որ ընտրվելու պարագայում լուծելու է Ադրբեջանում բնակվող և ամուսնանալ չկարողացող կանանց խնդիրները՝ ընդգծելով, որ իսլամի՝ այդ երկրում տարածված մոդելը հիմքեր տալիս է դրա համար, այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է իրանագետ Արտյոմ Տոնոյանը, շարունակելով.

«Իհարկե, ծաղրական մեկնաբանություններով են ռազմավարական կարևորության խնդիր արծարծող այդ հայտարարությունը քննարկում հիմա Ադրբեջանում, բայց մարդը վատ բան չի ասում։ Ի տարբերություն մերի՝ բազմակնությունը (մինչև 4 կին ունենալը) թույլատրելի է իրենց կրոնում, բայց դժվար թե այսօր գտնվի մեկն այդ երկրում, որ մեկից ավել կին ունենա, փոխարենը բազմաթիվ աղջիկներ չեն կարողանում ամուսնանալ հակառակ սեռի համեմատությամբ զուտ իրենց թվային գերազանցության պատճառով։

Պատերազմի մեջ գտնվող երկրում բնակչության աճի համար տարբեր մեխանիզմների մշակումն ու իրագործումը պակաս կարևոր չէ, քան զենքի ու զինամթերքի ձեռքբերման համար ֆինանսների հայթայթումը»։

 

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2024
       
    24.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: