ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Իրանցիներն այս տարի հաջ չեն կատարի Սաուդյան Արաբիա

islam.ru

Իրանի քաղաքացիներն այս տարի չեն կարողանա հաջ (խմբ. մուսուլմանական ուխտագնացություն) կատարել Սաուդյան Արաբիա, քանի որ Էր-Ռիադը հրաժարվել է Իսլամական Հանրապետության ուխտագնացների համար անհրաժեշտ պայմաններ ստեղծել: Այդ մասին հայտարարել է Իրանի մշակույթի և իսլամական կողմնորոշման նախարար Ալի Ջանաթին: «Մենք արեցինք այն ամենը, ինչ կարողացանք, բայց սաուդցիները սաբոտաժի են ենթարկել իրանցի ուխտավորների կողմից հաջ կատարելու համար պայմանների ստեղծումը»,-նախարարի խոսքը մեջբերում է IRNA գործակալությունը:

Մասնավորապես նշվում է, որ Էր-Ռիադում պնդել են, որ երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերություններին բացակայության պայմաններում իրանցի ուխտագնացները սաուդական վիզա ստանան այլ երկրներում թագավորության դեսպանատներում, ինչպես նաև հրաժարվել են ուղիղ ավիաչվերթներ իրականացնել Թեհրանի հետ և ապահովել իրանցի ուխտագնացների անվտանգությունը:

Նշենք, որ պաշտոնական տվյալների համաձայն՝ իրանցի ուխտագնացները Սաուդյան Արաբիա հաջ կատարող ամենամեծ խմբերից են. ամեն տարի թագավորությունում իսլամական սրբավայրեր են այցելում ավելի քան 600 հազար իրանցիներ:

Հաջն իսլամի հինգ սյուներից մեկն է: Այն ուխտագնացություն է դեպի Մեքքայի և Մեդինայի իսլամական սրբավայրեր: Յուրաքանյուր մուսուլման իր կյանքի ընթացքում գոնե մեկ անգամ պետք է հաջ կատարի, իսկ նա, ով հանգամանքների բերումով չի կարողացել հաջի գնալ, կարող է իր փոխանորդին ուղարկել: Այն իրականացվում է լուսնային տարվա զու-լ-հիջրա ամսին և բաղկացած է մի շարք արարողակարգերից: Ուխտագնացների քարավանները Մեքքային են մոտենում զու-լ-հիջրայի 7-րդ օրը: Զուլ-հիջրայի 8-րդ օրը միլիոնավոր ուխտագնացներ, իհրամի մեջ մտնելով (ուխտավորների հոգևոր մաքրության վիճակ), 25 կմ երկարությամբ դժվարին ճանապարհ են հաղթահարում դեպի Արաֆաթ լեռը (ավանդույթի համաձայն՝ հենց այստեղ են հանդիպել Ադամն ու Եվան դրախտից արտաքսվելուց հետո), որտեղ անցկացվում է գլխավոր ծիսակատարությունը:  Արարողության մյուս մասը կապվում է Իբրահիմի (Աբրահամ) զոհաբերության հետ, որից հետո Աստված Իբրահիմին վստահեց Աստծո տան` «Քաաբայի» կառուցումը: Քաաբան խորանարդաձև կառույց է, որը գտնվում է Մեքքայի կենտրոնում: Հաջի ժամանակ նրա շուրջն են պտտվում հավատացյալները: Հաջն ավարտվում է Զուլ-հիջրայի 12-րդ օրը՝ Կուրբան Բայրամով(զոհաբերության տոն):

Նշենք, որ ընդհանուր առմամբ ամեն տարի Սաուդյան Արաբիա հաջի գնում է տարեկան ավելի քան 2 մլն մուսուլման, ինչը սաուդական գանձարանի համար ապահովում է մոտ 2 մլրդ դոլարի եկամուտ:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.11.2024
       
    25.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: