ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Սարգսյան-Ալիև հանդիպումն արևմտյան մամուլի ուշադրության կենտրոնում

Երեկ Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների արտաքին քաղաքականության ղեկավարների և համանախագահների մասնակցությամբ, տեղի ունեցավ հանդիպում, որն առաջինն էր 2016թ. ապրիլին հակամարտ կողմերի միջև տեղի ունեցած ռազմական բախումներից հետո։

Վիեննայի հանդիպումը համաշխարհային մամուլի արևմտյան մի շարք պաշտոնատար անձանց ուշադրության կենտրոնում է: Անդրադարձ է կատարվել հատկապես կողմերի միջև պայմանավորվածությունը՝ շփման գծում մշտադիտարկման իրականացման և միջադեպերի հետաքննության մեխանիզմի ներդրման վերաբերյալ։

Եվրոպացի և ամերիկացի պաշտոնյաները հատկապես ընդգծում են այն հանգամանքը, որ կողմերը, համաձայնվելով հանդիպել Վիեննայում, ըստ էության, վերահաստատել են իրենց հավատարմությունը հրադադարի ռեժիմին և համաձայնություն են ձեռք բերել՝ բանակցությունները հետագայում ևս շարունակելու վերաբերյալ։

Սակայն նրանք դատապարտում են Եվրոպական միության պասիվությունն այդ բանակցությունների վարման և լարվածությունը մեղմացնելու հարցում: «Նույնիսկ Հռոմի Ֆրանցիսկոս պապը նախատեսում է այցելություն կատարել Հայաստան և Ադրբեջան՝ ներդնելով ակնհայտ դիվանագիտական ջանքեր, իսկ ԵՄ առաջնորդները նման ծրագրեր կարծես թե չունեն, գրում է Euroactive-ը:

Գերմանական հանրահայտ Deutsche Welle-ն ծավալուն անդրադարձ է կատարել Վիեննայի հանդիպմանը։ Լրատվամիջոցի կարծիքով՝ հանդիպման փաստն արդեն իսկ վկայում է, որ Սարգսյանն ու Ալիևը պատրաստ են քաղաքական երկխոսության շարունակմանը։ Գերմանական պարբերականն անդրադարձ է կատարել նաև փաստին, որ Ռուսաստանը զենք է վաճառում հակամարտության երկու կողմերին էլ, իսկ Թուրքիան անվերապահորեն աջակցություն է ցուցաբերում Ադրբեջանին։

Հակամարտությանը՝ Ռուսաստանի և Թուրքիայի ներգրավվածությանն անդրադարձել է նաև ամերիկյան հեղինակավոր Washington Post-ը՝ գրելով, որ Ռուսաստանը պարտավորություն ունի պաշտպանելու ընդհանուր անվտանգության պակտը ստորագրած իր դաշնակից Հայաստանին, իսկ Ադրբեջանը մեծ հույսեր է կապում Թուրքիայի հետ:

Միջազգային լրատվական Associated Press-ն, իր հերթին, հիշեցրել է, որ ավելի վաղ այս ամիս Հայաստանի կառավարությունը խորհրդարան է ուղարկել այն օրինագիծը, որով կոչ է արվում ճանաչել ԼՂՀ անկախությունը:

«ՀՀ կառավարությունը նախկինում արգելափակել էր ընդդիմության առաջարկած նմանատիպ օրինագծերը, սակայն այս անգամ համաձայնել է ուղարկել այն խորհրդարան, ինչը դիտվել է որպես նախազգուշացում Ադրբեջանին: Ադրբեջանը դատապարտել է այդ նախաձեռնությունը, նշելով, որ այն ուղղված է ընդդեմ խաղաղ բանակցությունների», - գրում է գործակալությունը:

Ինչևէ ամենասուր հոդվածը նվիրված երեկվա հանդիպմանը, թերևս, պատկանել է բրիտանական Reuters լրատվական գործակալությանը, որը քննադատել է այն փաստը, որ հանդիպումից ընդամենը ժամեր անց կրկին զինծառայողներ են սպանվում սահմանին:

«Մինչ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պայմանավորվում էին, որ անհրաժեշտ է խաղաղ կարգավորման ճանապարհով լուծել Ղարաբաղյան հակամարտությունը, կեսգիշերին սահմանին կրկին կրակահերթ եղավ»:

Գործակալությունը նշում է, որ մեկական զինվոր է սպանվել թե՛ հայկական, թե՛ ադրբեջանական կողմերից, ինչը հաստատել են երկու երկրների պաշտպանության նախարարությունները:

Ինչևէ, չնայած կարծիքների բազմազանությանը թե՛ պաշտոնյաների, թե՛ մամուլի ներկայացուցիչների շրջանում, մի հարցում բոլորը միակարծիք էին. հանդիպումը միանշանակ պետք է տեղի ունենար և կողմերը, այդ թվում հենց երկու նախագահները, անպայման պետք է դեմ դիմաց դուրս գային և բանակցեին:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.11.2024
       
    25.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: