ԵՐԵՎԱՆ 20 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Արփինե Հովհաննիսյանն ընտրվել է ԱՊՀ արդարադատության նախարարների խորհրդի նախագահ

armenpress.am

Հայաստանի արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը երկօրյա այցով գտնվում է Սանկտ-Պետերբուրգում՝ մասնակցելու ԱՊՀ պետությունների արդարադատության նախարարների խորհրդի նիստին, ինչպես նաև սանկտպետերբուրգյան իրավաբանական ֆորումին, որին ներկա է գտնվելու նաև ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը: Այս մասին հայտնում է Արմենպրեսը՝ հղում անելով ՀՀ Արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությանը:

Մայիսի 17-ին տեղի է ունեցել ԱՊՀ  անդամ պետությունների արդարադատության նախարարների խորհրդի նիստը, որի ժամանակ ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը ընտրվել է ԱՊՀ պետությունների արդարադատության նախարարների խորհրդի նախագահ: Նիստի օրակարգում ընդգրկված են եղել մի շարք հարցեր, որոնց վերաբերյալ նախարարները ներկայացրել են երկրներում կատարված քայլերը: Մասնավորապես նոտարական համակարգի, փաստաբանական ծառայությունների զարգացման հասարակական կազմակերպությունների վերաբերյալ օրենսդրության և այլն:

Իսկ նիստի ավարտից հետո ԱՊՀ պետությունների արդարադատության նախարարները ստորագրել են հուշագիր` Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ինտեգրման իրավական ապահովության հարցերով համագործակցության զարգացման մասին: Այն նպատակ ունի ամրապնդել ու զարգացնել միության անդամ երկրների կողմից ընդունված սկզբունքները և միջազգային իրավունքի նորմերը:

ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի այցը Սանկտ-Պետերբուրգ կշարունակվի այսօր՝ մայիսի 18-ին:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 30%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    20 C°
     
    29°  17° 
    30.04.2024
    28°  16° 
    01.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: