ԵՐԵՎԱՆ 17 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Արփինե Հովհաննիսյանի ամենասիրելի ուտեստը մայրիկի պատրաստած թփով տոլման է. Արմենպրես

Panorama

 ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի համար Ամանորն անցնող տարին ամփոփելու, կատարած աշխատանքը վերագնահատելու և հաջորդող տարում անելիքները կանխորոշելու նշանակություն ունի: Ամանորի խորհրդի, նախատոնական թոհուբոհի, խոհանոցային անցուդարձի մասին «Արմենպրես»-ը զրուցել է ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի հետ:

-Տիկին Հովհաննիսյան, ինչպիսի՞ տոն է ձեզ համար Ամանորը: Ի՞նչ նշանակություն ունի այն:

-Շատերի նման ինձ համար Ամանորն ընտանեկան տոն է, որն առաջացնում է ջերմ հիշողություններ: Ընդհանրապես, Ամանորն ինձ համար անցնող տարին ամփոփելու ,անցնող տարում կատարած աշխատանքս վերագնահատելու և հաջորդող տարում անելիքներս կանխորոշելու նշանակություն ունի:

-Ինչպե՞ս եք սովորաբար նախընտրում դիմավորել Նոր տարին, ինչպիսի՞ մարդկանց շրջապատում եք տալիս տարվա մեկնարկը:

- Ամանորը նախընտրում եմ դիմավորել ընտանիքիս, հարազատներիս և ընկերներիս շրջապատում, այսինքն` այն մարդկանց շրջապատում, ովքեր ինձ հետ են եղել ամբողջ տարվա ընթացքում, ում հետ կիսել եմ և′ իմ հաջողությունները, և′ դժվարությունները:

-Հաշվի առնելով ձեր զբաղվածությունը, որքանո՞վ եք հասցնում մասնակցել տոնական նախապատրաստական գործընթացին: Եվ այդ գործընթացում կա՞ ինչ-որ աշխատանք, որի իրականացման պարտավորությունները դուք եք ստանձնում:

- Մեր ընտանիքում պարտավորությունների բաժանում չկա: Յուրաքանչյուրն անում է այն, ինչ այդ պահին պետք է անել և կարող է անել, սակայն այս տարի զբաղվածության պատճառով իմ մասնակցությունը նախապատրաստական աշխատանքներին գրեթե զրոյական է:

-Ո՞րն է ամանորյա ձեր ամենասիրելի ուտեստը: Եվ կա արդյո՞ք ուտեստ, որ Արփինե Հովհաննիսյանն է պատրաստում:

- Ամենասիրելի ուտեստը մայրիկիս պատրաստած թփով տոլման է: Ինքս գրեթե խոհանոցում չեմ լինում, խիստ հազվադեպ դեպքերում իմ նախաձեռնությամբ պատրաստում եմ որոշ կերակրատեսակներ կամ թխվածքներ:

-Ի՞նչ սկզբունքով եք առաջնորդվում ընտանիքի անդամներին նվերներ ընտրելիս: Սիրում եք ավելի շատ նվերներ ստանալ, թե՞ նվիրել:

-Սիրում եմ և′ նվերներ ստանալ, և′ նվիրել: Ընդհանրապես չեմ սիրում, երբ նվերները ինքնանպատակ են և ընկալվում են միայն որպես պարտականություն, դրա համար փորձում եմ նվիրելիս ամեն կերպ հաշվի առնել նվեր ստացողի նախասիրությունները, ցանկությունները, որպեսզի այն հնարավորինս լինի հոգեհարազատ և օգտակար: Դա այն նախապատրաստությունն է, որի կատարումից ինձ չեմ զրկում, որքան էլ զբաղված լինեմ:

-Ո՞րն է եղել ձեզ համար ամենահիշարժան և տպավորիչ ամանորյա նվերը:

 -Չեմ կարող առանձնացնել որևէ հատուկ նվեր: Ինձ համար իսկական սիրով և ջերմությամբ նվիրված ամեն նվեր հիշարժան և տպավորիչ է:

-Ամանորի գիշերն առաջինն ինչի՞ համար եք բաժակ բարձրացնում:

-Այն հնարավորության համար, որ Աստված ընձեռել է` կրկին հարազատներով շրջապատված լինելու համար:

-Ի՞նչ եք ակնկալում 2017 թվականից, և ձեր բարեմաղթանքը հայ ժողովրդին: 

-Յուրաքանչյուր տարվա նախաշեմին ակնկալիքները, իհարկե շատ մեծ են, քանի որ յուրաքանչյուրս էլ ցանկանում ենք հավատալ, որ գալիք տարին լինելու է միայն ձեռքբերումների և հաջողությունների տարի: Իմ ամենամեծ ցանկությունը և բարեմաղթանքն այն է, որ 2017 թվականը ինչպես մեր երկրի, այնպես էլ ցանկացած ընտանիքի համար լինի ներքին և արտաքին խաղաղության, կայունության և պարզ, մարդկային երջանկության տարի:

Նյութի աղբյուրը՝

http://armenpress.am/arm/news/873604/arpine-hovhannisyani-amenasireli-utesty-mayriki-patrastats.html


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 45%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    17 C°
     
    20°   
    17.05.2024
    21°   
    18.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: