Շիա-սուննի հակամարտությունը շարունակում է խորանալ
Մալդիվյան կղզիների կառավարությունը որոշել է խզել Իրանի հետ 40-ամյա դիվանագիտական հարաբերությունները: Այս մասին հայտնում է International Business Times-ը: Մալդիվներն իր այդ որոշումը բացատրում է նրանով, որ Մերձավոր Արևելքում Իրանի վարած քաղաքականությունը կործանարար ազդեցություն է ունենում տարածաշրջանի խաղաղության ու անվտանգության վրա: Երկրի ԱԳՆ-ն հայտարարել է, որ Ծոցի խաղաղությունը կապված է Մալդիվների խաղաղության, կայունության ու անվտանգության հետ: Մալդիվների արտաքին գերատեսչությունը նաև կոչ է արել Իրանին «ընդունել և իրականացնել Իսլամական համագործակցության կազմակերպության առաջարկությունները»:
Հիշեցնենք, որ 2016 թվականի ապրիլին Թուրքիայում կայացած Իսլամական համագործակցության կազմակերպության 13-րդ գագաթաժողովի ժամանակ Իրանի նախագահ Հասան Ռոհանին բոյկոտեց Վերջնական կոմյունիկեի ընդունումը՝ իր անհամաձայնությունը հայտնելով փաստաթղթում տեղ գտած մի շարք կետերի հետ, որոնք կոչ էին անում Իրանին զերծ մնալ այլ երկրների ներքին գործերին միջամտելուց:
Նշենք, որ Իրանն ու Մալդիվները դիվանագիտական հարաբերություններ են հաստատել 1975 թվականին, թեև երկուսն էլ դեսպանություն կամ հյուպատոսություն միմյանց երկրներում չունեն: DAWN-ը հայտնում է, որ անցյալ ամիս Մալդիվների նախագահն ընդունել է Հնդկական օվկիանոսի շրջանում Իրանի նորանշանական դեսպանին՝ հույս հայտնելով, որ Մալդիվները կարող է սկսել նավթ ներմուծել Իրանից:
Radio Liberty-ի տվյալներով Մալդիվների ընդդիմությունը դեմ է այս որոշմանը: Գլխավոր ընդդիմադիր կուսակցությունը հայտարարել է, որ սա անտրամաբանական արկածախնդրություն է:
Իրականում Մալդիվների որոշումը պայմանավորված է Սաուդյան Արաբիայի հետ սերտ հարաբերություններով: Մալդիվները 341,000 բնակչություն ունի, որոնց մեծ մասը սուննի մուսուլմաններ են:
Անցյալ տարի Սաուդյան Արաբիան դեսպանատուն է հիմնել Մալդիվներում և շոշափելի ֆինանսական աջակցություն տրամադրել երկրի կառավարությանը: Էլ-Ռիյադը Մալդիվներին 50 միլիոն դոլար է խոստացել ռազմական բնակարանային ծրագրի ֆինանսավորման համար: Որոշ տվյալների համաձայն Մալդիվները նպատակ ունի ևս 100 միլիոն դոլար ստանալ սաուդական թագավորությունից երկրի գլխավոր օդանավակայանն ընդլայնելու համար:
Ստացվում է, որ Իրանի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու մասին Մալդիվների որոշումը նպատակ ունի ընդգծելու Սաուդյան Արաբիայի հետ հարաբերությունների կարևորությունը: Հիշեցնենք, որ հունվարին Իրան-Սաուդյան Արաբիա հարաբերությունների հերթական սրացումից հետո Իրանի հետ դիվանագիտական հարաբերությունները խզեցին սաուդական թագավորության մի շարք դաշնակիցներ ևս, այդ թվում Սուդանը, Արաբական Միացյալ Էմիրությունները, Բահրեյնը, Սենեգալը և այլն:
Սուննի-շիա տարաձայնությունները վերջին շրջանում էապես խորացել են: Դրանք հատկապես ակներև են Սիրիայում, Իրաքում, Լիբանանում, Եմենում և բազմաթիվ այլ երկրներում:
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ 76%
Քամի՝ 2,57 կմ/ժ