ԵՐԵՎԱՆ 21 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայկական կուսակցությունների երկրորդ ֆորումի մասնակիցների հայտարարությունը

Հայկական քաղաքական կուսակցությունների երկրորդ ֆորումի մասնակիցները` Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, Ազատ դեմոկրատներ կուսակցությունը, Ազատ Հայրենիք կուսակցությունը, Ազատություն կուսակցությունը, Ազգային միաբանություն կուսակցությունը, Արցախի ժողովրդավարական կուսակցությունը, Բարգավաճ Հայաստան կուսակցությունը, Հայ Յեղափոխական Դաշնակցության Արցախի կառույցը, Հայ Յեղափոխական Դաշնակցությունը, Հայաստանի Քրիստոնեա-դեմոկրատական միությունը, Հզոր Հայրենիք կուսակցությունը, Միացյալ Ազատական Ազգային Կուսակցությունը, Վերակազմյալ սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցությունը համատեղ հայտարարություն են տարածել:

Ստորև հայտարարությունն ամբողջությամբ.

 

«Մենք` 2016 թվականի մայիսի 21-22-ը քաղաք Ստեփանակերտում անցկացված Հայկական կուսակցությունների երկրորդ ֆորումի մասնակիցներս, կարևորելով`

   

  • Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունների քաղաքական համակարգերի հետագա զարգացումը,
  • Ժողովրդավարական արժեքների հետևողական ներդնումը,
  • Մարդու հիմնարար ազատությունների և իրավունքների իրացումը,
  • Կուսակցությունների համագործակցությունը և քննարկումները համահայկական նշանակության, այդ թվում` ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման և ԼՂՀ միջազգային ճանաչման հարցերում,
  • Քաղաքական գործունեության կազմակերպումն ու իրացումը բացառապես  Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության սահմանադությունների շրջանակում, 

Հպարտանում ենք ապրիլյան պատերազմի ընթացքում Լեռնային Ղարաբաղի  պետական կառույցների կազմակերպվածությամբ և Պաշտպանության բանակի ցուցաբերած արիությամբ, անձնազոհությամբ ու հաղթական ոգով և մեր ողջ ժողովրդի դրսևորած միասնականությամբ:

Դատապարտում ենք Ադրբեջանի Հանրապետության ռազմական ագրեսիան և ահաբեկչական գործողութուններն ընդդեմ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և հայ ժողովրդի, ինչպես նաև պետական մակարդակով իրականացվող հայատյացության ու անհանդուրժողականության քաղաքականությունը:

Ընդգծում ենք, որ կուսակցությունները մեր քաղաքացիների քաղաքական,  իրավական, սոցիալական, հումանիտար, տնտեսական և այլ շահերի ամենաարդյունավետ արտահայտողներն են :

Հավաստում ենք,  որ կուսակցությունները Հայաստանի և Արցախի ներքին և արտաքին մարտահրավերներին լիարժեք դիմակայելու նպատակով լրացուցիչ ջանքեր պետք է գործադրեն իրենց ինտելեկտուալ, կազմակերպչական, կառուցվածքային և այլ կարողություններն ու հնարավորություններն ընդլայնելու համար:

Կարևորում ենք քաղաքական համերաշխության և հասարակական համախմբվածության կենսական նշանակությունը ազգային անվտանգությանը վերաբերող հիմնախնդիրների, մասնավորապես, ղարաբաղյան հիմնախնդրի՝ միջազգային իրավունքի հիման վրա լուծման նպատակով:

Ամրագրում ենք, որ արտաքին քաղաքականության ոլորտում ՀՀ և  ԼՂՀ համար ռազմավարական նշանակության հարցերում կուսակցությունների ընդգրկուն համագործակցությունն անհրաժեշտություն է:

Առաջնահերթություն ենք  համարում  նման համագործակցությունն ակտիվորեն օգտագործելը  մեզ հասանելի բոլոր միջազգային հարթակներում :

Վերահաստատում ենք նման ձևաչափով քննարկումների կարևորությունը, և պատրաստակամությունը դրանք դարձնել պարբերական և մշտապես կազմակերպել Արցախի Հանրապետությունում՝ ներառելով կուսակցական կառույցների հնարավորինս լայն շրջանակ` կանանց կազմակերպություններ, երիտասարդական թևեր, փորձագետներ և այլն»:

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 30%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    21 C°
     
    26°  16° 
    21.04.2024
    25°  14° 
    22.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: