ԵՐԵՎԱՆ 6 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ադրբեջանը շարունակ աջակիցներ է փնտրում տարածաշրջանում

APA

Ապրիլյան քառօրյա պատերազմից հետո Ադրբեջանը կանգնել է իր կողմից սանձազերծված ագրեսիան միջազգային և սեփական հանրության աչքում արդարացնելու կամ հիմնավորելու խնդրի առջև: Դրա համար Բաքուն բոլոր հնարավոր միջոցներով փորձում է պատրանք ստեղծել, թե իբր իր դիրքորոշումը պաշտպանություն է գտնում տարածաշրջանային երկրների մոտ, ինչն իրականում ամենևին էլ այդպես չէ:

Ադրբեջանական լրատվամիջոցները պարբերաբար զանազան հայտարարություններ են վերագրում Վրաստանի և Իրանի քաղաքական գործիչներին՝ փորձելով դրանք ներկայացնել որպես այդ երկրների պաշտոնական դիրքորոշում Ղարաբաղյան հակամարտության հարցում:

Հերթական նման միջադեպը տեղի ունեցավ Արևելյան Ատրպատականում Իրանի հոգևոր առաջնորդի ներկայացուցիչ այաթոլլահ Մոջթահեդ Շաբեսթարիի և Ադրբեջանի Կրոնական կառույցների հետ աշխատանքի պետական հանձնաժողովի նախագահ Մուբարիզ Գուրբանլիի՝ Թավրիզում կայացած հանդիպումից հետո: Ադրբեջանական լրատվամիջոցների տարածած տեղեկության համաձայն Շաբեսթարին հայտարարել է, որ «Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի տարածքն է, և օկուպացված հողերը պետք է վերադարձվեն»:

Ինչպես սովորաբար լինում է նման դեպքերում, իրանցի պաշտոնյայի հայտարարության հավաստիությունը ճշտելը գրեթե անհնար է: Բացի այդ, շատ հաճախ դրանք ընդհանուր թեմայից կտրված արտահայտություններ են, որոնք հետո պարզվում է, որ հնչեցվել են բոլորովին այլ համատեսքտում:

Այստեղ պետք է հաշվի առնել, որ իսլամական երկրների նկատմամբ Իրանի արտաքին քաղաքականությունը նաև կրոնական երանգ ունի: Նույն Ադրբեջանի պարագայում, որի բնակչության բացարձակ մեծամասնությունը շիաներ են, Իրանի կրոնական շրջանակները սուննիական թևի ուժեղացումը խորչընդոտելու խնդիր ունեն: Հետևաբար, կրոնական գործիչների կողմից նման հայտարարությունները կարող են ուղղված լինել հենց այդ խնդրի լուծմանը:

Ադրբեջանական լրատվամիջոցները փորձում են սա ներկայացնել որպես Իրանի պաշտոնական դիրքորոշում Ղարաբաղյան հակամարտության հարցում, բայց Իսլամական Հանրապետության մոտեցումները խնդրի հանդեպ ամենևին էլ այդպիսին չեն: Իրանի դիրքորոշումն ապրիլյան լարվածության, ինչպես նաև Ղարաբաղյան հակամարտությունում ընդհանրապես խարսխված է դրական չեզոքության սկզբունքի վրա: Իրանական կողմը մշտապես խուսափել է կողմերից որևէ մեկին աջակցություն հայտնելուց: Իրանը հանդես է գալիս հակամարտության բացառապես խաղաղ կարգավորման օգտին՝ միաժամանակ ընդգծելով տարածաշրջանային գործերին արտաքին ուժերի միջամտության անթույլատրելիությունը:

Ղարաբաղյան հակամարտության հարցում Իրանի դիրքորոշման խեղաթյուրումն Ադրբեջանի կողմից նպատակ է հետապնդում վնաս հասցնել հայ-իրանական հարաբերություններին՝ բացասական տրամադրություններ տարածելով հայ հասարակության շրջանում: Միաժամանակ փորձ է արվում կրոնական երանգ հաղորդել հակամարտությանը: Բայց նույն Իրանի հետ Հայաստանի համագործակցությունը քաղաքակրթական երկխոսության այն լավագույն օրինակներից է, որը հերթական անգամ ապացուցում է, որ Ղարաբաղյան հակամարտությանը կրոնական երանգ հաղորդելու Ադրբեջանի փորձերը ձախողման են մատնված:

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 53%
    Քամի՝ 3,6 կմ/ժ
    6 C°
     
    20°   
    30.03.2024
    18°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: