ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայաստանը բացեց իմ մտահորիզոնը. գերմանացի նկարիչ (լուսանկարներ)

Հայաստանը բացեց իմ մտահորիզոնը: Այս մասին «Արմեդիա» ՏՎԳ-ի հետ զրույցում նշել է գերմանացի երիտասարդ նկարիչ Շտեֆան Շվարցերը, ում՝ Հայաստանին նվիրված գծանկարների ցուցադրությունը նախօրին կայացավ Երևանում Գերմանիայի դեսպանատանը:

Նկարիչը 2015 թվականի հոկտեմբերին Սաքսոնիա-Անհալթ երկրամասի Արվեստի հիմնադրամի և Գերմանիայի արտգործնախարարության տրամադրած կրթաթոշակով ճամփորդել է Հայաստանում՝ գնալով գերմանացի նկարիչ Հայնրիխ Թեոդոր Վեհլեի հետքերով, որը, որպես գիտարշավի մասնակից, 19-րդ դարի սկզբին եղել է Հայաստանում: «Տպավորությունները շատ են, չեմ կարող դրանք բոլորը նկարագրել: Շատ տարբեր է կյանքը Գերմանիայում և այստեղ», - նշեց նկարիչը՝ հավելելով, որ ավելի շատ իրեն դուր են եկել մարդիկ և ուտելիքը: «Ինձ համար, որպես արտասհմանցի արվեստագետի, շատ կարևոր է շփվել մարդկանց հետ, և մարդիկ այստեղ իսկապես շատ ընկերասեր են», - նշեց Շվարցերը: 

Նկարիչը Հայաստանում իր տեսածն ու բացահայտածը վավերագրել է բազմաթիվ գծանկարներում, որոնց մի մասն այժմ ցուցադրվում է Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանությունում: Բացի բնապատկերներից Շվարցերի ուշադրությունը գրավել են նաև Երևանում կանգառման նշանները, որոնց նվիրված նկարների մի յուրօրինակ հավաքածու է ստեղծել նա:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 48%
    Քամի՝ 3,09 կմ/ժ
    16 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: