ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Եվրոպայի նորընծա չեմպիոն Հարություն Մերդինյան. «Ռիոյում անելու եմ այն ամենն, ինչ իմ առջև դրված է»

mediamax

Շվեյցարիայի քաղաքում ընթացող մարմնամարզության Եվրոպայի առաջնությունում հայ մարմնամարզիկ Հարություն Մերդինյանը ոսկե մեդալ նվաճեց նժույգթափեր վարժությունում:

«Արմեդիա» ՏՎԳ-ն  զրուցել է 32-ամյա մարզիկի հետ, ով նժույգի վրա վարժություններում 2015 և 2016 թվականների աշխարհի գավաթակիր է, աշխարհի առաջնության բրոնզե (2015թ.), ինչպես նաև Եվրոպայի առաջնության արծաթե (2015թ.) և կրկնակի բրոնզե մեդալակիր (2011, 2012թթ.)։

- Հարությու՛ն, անակնկալի՞ եկաք հաղթանակից, թե ամեն դեպքում սպասում էիք նման արդյունք:

- Չեմ կարող ասել, թե ընդհանրապես անսպասելի էր, քանի որ արդեն իսկ բրոնզե և արծաթե մեդալներ ունեի նվաճած, պարզապես բարելավեցի արդյունքս և այս անգամ արդեն ոսկին նվաճեցինք, ինչն իրոք շատ ուրախալի էր, հատկապես, որ Օլիմպիական խաղերին ընդառաջ բարդ վարժությունս կատարեցի: Իսկ Եվրոպայի չեմպիոն դառնալն իհարկե շատ երկար գործընթաց ու աշխատանք է եղել:

- Ռիոյի Օլիմպիական խաղերին նախապատրաստություններ արդեն սկսե՞լ եք: Ինչպիսի՞ն է Ձեր տրամադրվածությունը: 

- Առայժմ հանգստանում ենք, որ շուտով սկսենք նորից մարզումները: Ռիոյում աշխատելու եմ անել այն ամենն, ինչ իմ առջև դրված է: Այնպես, որ առաջին հերթին ես ինքս և մարզիչներս ելույթից գոհ լինենք: Մնացածն արդեն տեղում կերևա:

- Իսկ ի՞նչ կմաղթեք մեր բոլոր մյուս մարզիկներին, ովքեր ևս մասնակցելու են Օլիմպիադային: Ո՞րն է ըստ Ձեզ ամենակարևորը սպորտսմենի համար:

- Հաջողություն առաջին հերթին, աշխատասիրություն, պարտաճանաչություն և կարգապահություն, և, ինչպես հաճախ են ասում, սպորտային բախտ, որը ևս շատ կարևոր է:

- Վերջերս ականատես եղանք բազմաթիվ այլ փայլուն արդյունքների մեր մյուս մարզիկների կողմից ևս: Ի՞նչն է ըստ Ձեզ նպաստել նման հաղթանակներ ունենալուն, ինչո՞վ է դա պայմանավորված:

- Ըստ երևույթին Օլիմպիական խաղերի նախաշեմին միշտ ավելի տրամադրված են լինում սպորտսմենները, ավելի լուրջ ու պատասխանատու են մոտենում, կարծում եմ առաջնահերթ դրա հետ են կապված մեր վերջին հաջողությունները:

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.11.2024
       
    25.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: