ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայոց ցեղասպանության մասին բանաձևի քննարկմանը Բունդեսթագում կարելի կլինի հետևել օնլայն հեռարձակմամբ

DPA

Այսօր՝ հունիսի 2-ին, Գերմանիայի խորհրդարանը կքննարկի «Օսմանյան կայսրությունում 101 տարի առաջ հայերի և մյուս քրիստոնյա փոքրամասնությունների ցեղասպանության և հիշատակման մասին» բանաձևի նախագիծը: 

Բանաձևի նախագծի քննարկումը Բունդեսթագում նախատեսվում է սկսել տեղի ժամանակով 11:10-ին: Քննարկումներին հնարավոր կլինի հետևել նաև օնլայն հեռարձակման շնորհիվ՝ www.bundestag.de կայքում:

Հիշեցնենք, որ Բունդեսթագում ընդդիմադիր կուսակցությունների՝ «Ձախերի» և «Կանաչների» նախաձեռնությամբ այս հարցը քննարկման էր դրվել նաև 2015 թվականի ապրիլի 24-ին: Չնայած որ լսումների ընթացքում պատգամավորների մեծ մասն օգտագործել էր «ցեղասպանություն» եզրը՝ քննադատելով Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած հայերի կոտորածները, Բունդեսթագն այդ փաստաթղթի շուրջ համաձայնության չեկավ` շարադրանքին առնչվող տարաձայնությունների պատճառով: Թեմայի առնչությամբ համատեղ տեքստ մշակելու նպատակով իշխանությունն ու ընդդիմությունը որոշում էին կայացրելնախագծերը փոխանցել Արտաքին հարաբերությունների և մարդու իրավունքների հանձնաժողով:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: