ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Իրավիճակը Ղազախստանում. պետական հեղաշրջման փորձ և ահաբեկչություն

newskaz.ru

Ղազախստանի ուժայիններն Ակտոբե քաղաքում ոչնչացրել են 13 ծայրահեղականի, ևս 4-ը վիրավորված են: Այդ մասին РИА Новости-ին հայտնել է հանրապետության ներքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Ալմաս Սադուբաևը: Ոստիկանության ներկայացուցիչը նշել է, որ յոթ հոգու հաջողվել է փախչել, այժմ նրանք հետախուզման մեջ են:

Ակտոբե քաղաքում սահմանվել էր ահաբեկչական սպառնալիքի բարձրագույն՝ «կարմիր» մակարդակ, քաղաքացիներին խորհուրդ չի տրվում լքել իրենց տները, ժամանցի վայրերը և հասարակական տրանսպորտը չեն աշխատում: Միևնույն ժամանակ Ղազախստանի ամբողջ տարածքում սահմանվել է ահաբեկչական սպառնալիքի «դեղին» մակարդակ, որը չափավոր է և ամենացածրը 3-բալանոց սանդղակով:

Հիշեցնենք, հունիսի 5-ին Ակտոբեում անհայտ անձիք հարձակվել էին զենքի 2 խանութի և զորամասի վրա: Փոխհրաձգության հետևանքով մահացել է վեց մարդ՝ երեք քաղաքացիական անձ և երեք զինվորական: Եվս տաս հոգի վնասվածքներ են ստացել:

Չնայած այս պահի դրությամբ Ակտոբեի ահաբեկչության պատասխանատվությունը ոչ մի ծայրահեղական խմբավորում չի ստանձնել՝ Ղազախստանի ՆԳՆ-ում հայտարարել են, որ հարձակումներին ներգրավված է «ծայրահեղական ոչ ավանդական կրոնական հոսանքների հետևողների» խումբը: Նշենք, Ղազախստանում առավել հայտնի իսլամիստական ահաբեկչական կազմակերպություններից է «Ջունդ ալ Խալիֆաթը», որն առնչություն է ունեցել երկրում 2011 և 2012 թվականների առավել հնչեղ ահաբեկչական հարձակումների հետ:

Ամեն դեպքում Ակտոբեի ահաբեկչությունն ուղղակի մարտահրավեր է իշխանությունների համար. այն «ծայրահեղականների» առաջին լիարժեք և ուղղակի հարձակումն էր ուժային կառույցների վրա: Վերլուծաբանների կարծիքով՝ այդ հարձակումը ցուցադրական բնույթ է կրում և ուղղված է երկրի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի դեմ, քանի որ Ազգային գվարդիան, որի զորամասի վրա հարձակվել էին, ենթարկվում է ոչ թե պաշտպանության նախարարությանը, այլ անմիջականորեն նախագահին:

Այս ֆոնին նախօրեին Ղազախստանի հատուկ ծառայությունները տեղեկություն տարածեցին երկրում պետական հեղաշրջումը կանխելու մասին: Նշվում է, որ իշխանության բռնի զավթումը նախապատրաստել էր գործարար Թոխտար Տուլեշովը: «Նրա գործողությունների ծրագիրը նախատեսում էր երկրում լարվածությունների օջախների ստեղծման ճանապարհով իրավիճակի ապակայունացում, բողոքի ակցիաների և զանգվածային անկարգությունների կազմակերպում, ինչից հետո նա պատրաստվում էր ձևավորել այսպես կոչված՝ «այլընտրանքային կառավարություն» և փոխել գործող իշխանության կառուցվածքը»,- ասել է Ղազախստանի ազգային անվտանգության հանձնաժողովի տարածած հաղորդագրությունում: Նշվում է, որ Տուլեշովի գործով ձերբակալվել են նաև նրա 5 ենթադրյալ համակիր:

Տուլեշովը մեղադրվում է մասնավորապես մեկ ամիս առաջ երկրի արևմտյան շրջաններում ժողովրդական զանգվածային հուզումներ կազմակերպելու համար: Այդ ժամանակ բողոքի էր դուրս եկել մոտ երկու հազար մարդ, ինչը Ղազախստանի համար  իշխանություններից դժգոհ մարդկանց բավականին մեծ թիվ է: Վերջին շրջանում ղազախական տնտեսությունը բացասական դինամիկա է արձանագրում, ազգային արժույթը՝ տենգեն, բավականին արժեզրկվել է, սոցիալ-տնտեսական ընդհանուր չափանիշներն իջել են: Սա, բնականաբար, չի կարող դժգոհություն չառաջացնել բնակչության շրջանում: Փորձագետների կարծիքով՝ ղազախական իշխանություններն, այս երկու միջադեպերն իրար կապելով, ժողովրդին ազդանշան են ուղարկում, որ իշխանություններից դժգոհությունը լավ բանի չի հանգեցնի:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.11.2024
       
    25.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: