Հայ-ռուսական ՀՕՊ միավորված համակարգի ստեղծման դեպքում հրամանատարությունը Ռուսաստանին չի անցնի. Թևան Պողոսյան (բացառիկ)
ՀՀ տարածքում գտնվող բոլոր ՀՕՊ համակարգերը ամբողջովին ենթարկվելու են ՀՀ ՀՕՊ համակարգի հրամանատարությանը: «Արմեդիա» ՏՎԳ-ի հետ զրույցում այս մասին նշել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Թևան Պողոսյանը՝ մեկնաբանելով Հայաստանի և Ռուսաստանի համատեղ ՀՕՊ համակարգի ստեղծման հարցը: «Ես ընդհանուր քննարկման ժամանակ կողմ եմ քվեարկել՝ մանրամասն իմանալով բոլոր տեխնիկական խնդիրները, որոնք հանրավորություն են տալիս լուծել այս համաձայնագրով», - նշել է պատգամավորը՝ հավելելով, որ համաձայնագրի հանդեպ բասացական վերաբերմունքը շատ ժամանակ պայմանավորված է նրանով, որ միավորվածը միասնական հետ են շփոթում: «Միավորվածը դա համատեղն է՝ միասին են աշխատելու, բայց ոչ թե մեկ մարմին են լինելու», - նշում է պատգամավորը՝ ընդգծելով, որ ՀՀ ՀՕՊ ուժերն ունեն իրենց անկախ գործելու և զարգանալու հնարավորությունը:
«Շատ կարևոր է հասկանալ, թե ինչպես է մինչ հիմա աշխատել ՀՕՊ ուժերի համագործակցությունը և հրամանների կատարման շղթան, որն ունեցել է իր մեջ երկարատև խնդիր: Երբ ռուսական ուժերը պետք է որևէ գործողության մասնակցեին, այստեղից պետք է զեկուցվեր Ռոստով, Ռոստովից՝ Մոսկվա, այնուհետև նույն շղթայով վերադառնար: Իսկ մենք գիտենք, որ ՀՕՊ ուժերի յուրահատկությունը այն է, որ որոշումները պետք է ընդունվեն վայրկյանների ընթացքում: Այս շղթան հիմա դուրս է գալիս: Այժմ ՀՀ ՀՕՊ ուժերի հրամանատարն է հրամանները տալու», - նշել է Թ. Պողոսյան:
Նշենք, որ Հայաստանի և Ռուսաստանի համատեղ ՀՕՊ համակարգի ստեղծման հարցն այժմ գտնվում է երկու երկրների օրենսդիր մարմինների քննարկման մակարդակում: Ապրիլյան պատերազմի ժամանակ ռուսական կողմի որդեգրած դիրքորոշման հետևանքով համաձայնագիրը Հայաստանում որոշակի հակասական արձագանքներ է առաջացրել: «Հասկանում եմ, որ այսօրվա իրավիճակը, երբ հասարակությունը ընկալում է, որ ռուսական կողմը չի կատարել իր ռազմավարական դաշնակցի պարտականությունները, չկա որևէ վստահություն: Բայց դա այն խնդրին այդքան էլ չի վերաբերում, քանի որ միևնույն է հրամանատարությունը մնում է հայկական կողմին», - նշել է Պողոսյանը:
2015 թվականի դեկտեմբերին Հայաստանի և Ռուսաստանի միջև ստորագրվել է «Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում ՀՕՊ միավորված տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին» համաձայնագիր: Նշվում է, որ ՀՕՊ միավորված համակարգը նախատեսված է գործելու միայն ագրեսիայի անմիջական սպառնալիքի և պատերազմի ժամանակ: Համաձայնագիրը հնարավորություն է տալիս օգտագործել ՌԴ ԶՈՒ օդատիեզերական զորքերի հնարավորությունները` ընդհուպ մինչև միջուկային զենքի կիրառում: ՌԴ ԶՈՒ օդատիեզերական ուժերն ունեն արբանյակային համակարգ, որը ՀՀ տարածքում կարող է օգտագործվել ի շահ ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերի: Ռուսական կողմն ունի նաև հսկման համակարգեր, որոնք նույնպես կարող են կիրառվել ի շահ ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերի: Նշվածը, ինչպես նաև համաձայնագրի մի շարք այլ կետեր միանշանակ նպաստում են մեր երկրի հակաօդային պաշտպանության համակարգի ամրապնդմանը:
այլ նյութեր այս թեմայով
- ԵՄ երկարաժամկետ առաքելություն ՀՀ-ում. աշխարհաքաղաքական պայքարի հերթական դրսևորում Այս առաքելության տեղակայումն էլ ավելի է լարելու իրավիճակը տարածաշրջանում և մեծացնելու է Հայաստանի խնդիրներն...
- Ռուսաստանը պայմանավորվել է Ադրբեջանի հետ գազի մատակարարումների ավելացման հարցում Հետագայում, երբ նրանք ավելացնեն գազարդյունահանումը, մենք կկարողանանք քննարկել նաև սվոփները:
- Ռուսաստանը և Իրանը պայմանավորվել են ավիացիոն արդյունաբերության և նավաշինության ոլորտում համատեղ նախագծերի շուրջ Նա հավելել է, որ իրանական կողմը մտադիր է «ակտիվորեն իրականացնել նախագծեր այդ ոլորտներում», որտեղ դիտարկվում է...
- Ռուսաստանը Ադրբեջանի երեք խոշորագույն տնտեսական գործընկերներից մեկն է. ՌԴ ԱԳՆ Ռուսական ներդրումներն Ադրբեջանում հասնում են 4,5 միլիարդ դոլարի, ադրբեջանական ներդրումները Ռուսաստանում՝ 1,5 միլիարդ...
- ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դատապարտել է Քաբուլում Ռուսաստանի դեսպանատան մոտ տեղի ունեցած ահաբեկչությունը Միջազգային մարդասիրական իրավունքով խստիվ արգելվում են հարձակումները խաղաղ բնակչության և քաղաքացիական օբյեկտների,...
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ