ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայ-ռուսական ՀՕՊ միավորված համակարգի ստեղծման դեպքում հրամանատարությունը Ռուսաստանին չի անցնի. Թևան Պողոսյան (բացառիկ)

fmgnews.info

ՀՀ տարածքում գտնվող բոլոր ՀՕՊ համակարգերը ամբողջովին ենթարկվելու են ՀՀ ՀՕՊ համակարգի հրամանատարությանը: «Արմեդիա» ՏՎԳ-ի հետ զրույցում այս մասին նշել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Թևան Պողոսյանը՝ մեկնաբանելով Հայաստանի և Ռուսաստանի համատեղ ՀՕՊ համակարգի ստեղծման հարցը: «Ես ընդհանուր քննարկման ժամանակ  կողմ եմ քվեարկել՝ մանրամասն իմանալով բոլոր տեխնիկական խնդիրները, որոնք հանրավորություն են տալիս լուծել այս համաձայնագրով», - նշել է պատգամավորը՝ հավելելով, որ համաձայնագրի հանդեպ բասացական վերաբերմունքը  շատ ժամանակ պայմանավորված է նրանով, որ միավորվածը միասնական հետ են շփոթում: «Միավորվածը դա համատեղն է՝ միասին են աշխատելու, բայց ոչ թե մեկ մարմին են լինելու», - նշում է պատգամավորը՝ ընդգծելով, որ ՀՀ ՀՕՊ ուժերն ունեն իրենց անկախ գործելու և զարգանալու հնարավորությունը:

«Շատ կարևոր է հասկանալ, թե ինչպես է մինչ հիմա աշխատել ՀՕՊ ուժերի համագործակցությունը և հրամանների կատարման շղթան, որն ունեցել է իր մեջ երկարատև խնդիր: Երբ ռուսական ուժերը պետք է որևէ գործողության մասնակցեին, այստեղից պետք է զեկուցվեր Ռոստով, Ռոստովից՝ Մոսկվա, այնուհետև նույն շղթայով վերադառնար: Իսկ մենք գիտենք, որ ՀՕՊ ուժերի յուրահատկությունը այն է, որ որոշումները պետք է ընդունվեն վայրկյանների ընթացքում: Այս շղթան հիմա դուրս է գալիս: Այժմ ՀՀ ՀՕՊ ուժերի հրամանատարն է հրամանները տալու», - նշել է Թ. Պողոսյան:

Նշենք, որ Հայաստանի և Ռուսաստանի համատեղ ՀՕՊ համակարգի ստեղծման հարցն այժմ գտնվում է երկու երկրների օրենսդիր մարմինների քննարկման մակարդակում: Ապրիլյան պատերազմի ժամանակ ռուսական կողմի որդեգրած դիրքորոշման հետևանքով համաձայնագիրը Հայաստանում որոշակի հակասական արձագանքներ է առաջացրել: «Հասկանում եմ, որ այսօրվա իրավիճակը, երբ հասարակությունը ընկալում է, որ ռուսական կողմը չի կատարել իր ռազմավարական դաշնակցի պարտականությունները, չկա որևէ վստահություն: Բայց դա այն խնդրին այդքան էլ չի վերաբերում, քանի որ միևնույն է հրամանատարությունը մնում է հայկական կողմին», - նշել է Պողոսյանը:

 

2015 թվականի դեկտեմբերին Հայաստանի և Ռուսաստանի միջև ստորագրվել է «Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում ՀՕՊ միավորված տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին» համաձայնագիր: Նշվում է, որ ՀՕՊ միավորված համակարգը նախատեսված է գործելու միայն ագրեսիայի անմիջական սպառնալիքի և պատերազմի ժամանակ: Համաձայնագիրը հնարավորություն է տալիս օգտագործել ՌԴ ԶՈՒ օդատիեզերական զորքերի հնարավորությունները` ընդհուպ մինչև միջուկային զենքի կիրառում: ՌԴ ԶՈՒ օդատիեզերական ուժերն ունեն արբանյակային համակարգ, որը ՀՀ տարածքում կարող է օգտագործվել ի շահ ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերի: Ռուսական կողմն ունի նաև հսկման համակարգեր, որոնք նույնպես կարող են կիրառվել ի շահ ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերի: Նշվածը, ինչպես նաև համաձայնագրի մի շարք այլ կետեր միանշանակ նպաստում են մեր երկրի հակաօդային պաշտպանության համակարգի ամրապնդմանը:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: