ԵՐԵՎԱՆ 18 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Եվրո-2016-ի տապալման հնարավոր 3 սպառնալիքները

Reuters

Այսօր Ֆրանսիայում մեկնարկում է ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունը՝ Եվրո-2016-ը: Այս կապակցությամբ կանխատեսումներ են անում ոչ միայն սպորտային վերլուծաբաններն, այլ նաև՝ քաղաքագետները և անգամ օդերևութաբանները: Մասնավորապես՝ երկրում շարունակվող հեղեղումները, բողոքի ցույցերը և ահաբեկչության մեծ սպառնալիքը կարող են փչացնել ֆուտբոլասերների համար երկար սպասված այս տոնը:

Այսպես, այսօր տեղատարափ անձրևների պատճառով վտանգավորության «նարնջագույն» մակարդակ են հայտարարել երկրի հյուսիս-արևմուտքի Կոտ-դ՝Արմոր, Ֆինիստեր և Մորբիան դեպարտամենտներում։ Ամեն դեպքում օդերևութաբանների կանխատեսումներով հեղեղումների վտանգը կարելի է անցած համարել և եղանակն, ամենայն հավանականությամբ, տհաճ անակնկալ չի մատուցի:

Ֆրանսիական իշխանություններին Եվրո-2016 առանց պատահարների անցկացնելու հարցում այժմ ավելի շատ մտահոգում է ահաբեկչության սպառնալիքը և արհմիությունների գործադուլները, որոնք կաթվածահար են անում երկրի տրանսպորտային և առաջնային նշանակության այլ ոլոտների աշխատանքը:

Նշենք, որ աշխատանքից ազատելու ընթացակարգի պարզեցում, աշխատաժամանակը երկարացնելու հնարավորություն նախատեսող աշխատանքային օրենսդրության բարեփոխման կառավարության առաջարկի պատճառով հակակառավարական ցույցերը ցնցում են ողջ Ֆրանսիան արդեն երեք ամիս։ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը ֆրանսիական արհմիությունների ղեկավարներին նախազգուշացրել է գործադուլների չանել՝ փորձելով տապալել ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունը՝ ընդգծելով, որ պետությունը կձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցառումներն առաջնությունն առանց միջադեպերի անցկացնելու համար: Սակայն, ինչպես ցույց է տալիս փորձն, իշխանությունների նման հայտարարություններն  դժգոհության ավելի մեծ ալիք են բարձրացնում երկրում:

Չնայած երկրում հասարակական անկարգությունների մեծ հավանականությանը,  Եվրո-2016-ի ամենամեծ սպառնալիքը մնում է ահաբեկչությունը: Փարիզի ահաբեկչությունն իրականացրած միակ ողջ մնացած ահաբեկչի համակարգչում հայտնաբերվել էր նաև Եվրո-2016-ի ժամանակ ահաբեկչությունների իրականացնելու մասին տեղեկություններ: Եվրո-2016-ի ժամանակ ահաբեկչական գործողությունների բարձր հավանականության մասին հայտարարել է նաև անձամբ երկրի նախագահը՝ քաղաքացիներին կոչ անելով զգոնություն ցուցաբերել: Խնդրի մասշտաբն ավելի լավ պատկերացնելու համար նշենք, որ Ֆրանսիան խաղերի անվտանգությունն ապահովելու համար առաջնության մասնակից երկրներին խնդրել է նաև ոստիկաններ ուղարկել ֆրանսիացի կոլեգաների հետ սեփական երկրպագուների անվտանգությունն ապահովելու համար: Բազմաթիվ երկրներ, այդ թվում՝ ԱՄՆ-ն, արդեն իրենց քաղաքացիների խորհուրդ են տվել խուսափել Եվրո-2016-ի ժամանակ Ֆրանսիա այցելելուց:

Այսպիսով, այսօր ամբողջ աշխարհը սրտատրոփ սպասում է ինչպես ֆուտբոլային միջոցառման արդյունքերին, այնպես էլ հնարավոր միջադեպերի վերաբերյալ լուրերի:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 68%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    18 C°
     
    22°  13° 
    04.05.2024
    22°  13° 
    05.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: