ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

«Ես հայ եմ, այս հայրենիքը պատկանում է ինձ նույնքան, որքան որևէ ուրիշ հայի». այսօր ՀՀ ազգային հերոս Մոնթեի մահվան 23-րդ տարելիցն է

artsakhpress.am

«Ես Միացյալ Նահանգներից եկած հայ եմ և այստեղ պայքարում եմ նույն պատճառով, ինչի համար պայքարում են մնացյալ բոլորը։ Ես հայ եմ, այս հայրենիքը պատկանում է ինձ նույնքան, որքան որևէ ուրիշ հայի։ Կարծում եմ՝ իմ հայրենիքի այս կտորի պաշտպանության համար նաև կրում եմ նույնքան պատասխանատվություն, որքան ցանկացած հայ։ Հետևաբար բնական է լինել այստեղ և պայքարել Արցախի բնակչության հետ միասին»,-  ասում էր Ղարաբաղյան ազատամարտի հերոս Մոնթե Մելքոնյանը:

Այսօր ՀՀ ազգային հերոս Մոնթե Չարլզի Մելքոնյանի (Ավո) մահվան 23-րդ տարելիցն է։

Մոնթե Չարլզի Մելքոնյանը ծնվել է 1957թ-ի նոյեմբերի 25-ին, ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգի Ֆրեզնո քաղաքից ոչ հեռու՝ Վայսեյլի ավանում։

Արցախի ազատագրման պատերազմը սկսվելուց հետո, թողնելով գիտական գործունեությունը, մեկնում է Արցախ՝ մասնակցելու մարտական գործողություններին։ Մարտում նրա  խիզախությունները շատ արագ նկատելի են դառնում և 1992 թվականի հունվարին Մոնթեին հանձնարարվում է Մարտունու շրջանի ինքնապաշտպանության ուժերի հրամանատարի պարտականությունները։

Նրա ղեկավարած ամենապատասխանատու և փայլուն գործողություններից մեկն Օմարի լեռնանցքի ազատագրումն  էր, ուր մեկ անգամ ևս փայլեց Մոնթե հրամանատարի, զորավարի տաղանդը։ Մոնթեն համոզված էր, որ  մարտում պետք էր գնալ խելահեղ քայլի և այն, որը խելամիտ մարդը չէր անի, նա անում էր։

1993թ. հունիսի 12-ին, Աղդամի կրակակետերի ոչնչացման լայնածավալ գործողություններից հետո, Մարտունու պաշտպանական շրջանի հրամանատար Մոնթե Մելքոնյանը զինակիցների հետ իջնում էր հրամանատարական բարձունքից՝ անձամբ ստուգելու իրավիճակը և դիրքավորելու իր մարտիկներին։ Աղդամի մերձակա Մարզիլի գյուղի ծայրին անսպասելի հանդիպում է հակառակորդի ԲՄՊ-1 զրահամեքենային։

Մեքենայից իջնելով և դիրքավորվելով՝ Մոնթեն կրակահերթ է բացում, սակայն  առճակատ անհավասար մարտում զրահամեքենայից արձակած հրթիռի բեկորից զոհվում է։

Մոնթե Մելքոնյանը հետմահու արժանացել է Հայաստանի և Արցախի Հանրապետությունների Ազգային հերոսի կոչման։ Նրա անունով է կոչվում ՀՀ ռազմական քոլեջը, Երևանում և Արցախում  նրա անվամբ կան դպրոցներ։

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2024
       
    24.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: