ԵՐԵՎԱՆ 25 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Առանց կանխավճարի հիփոթեքի տրամադրման ծրագիրը կառավարությանը կներկայացվի մեկ տարուց ոչ շուտ

science-all.com

Արդեն գրեթե երեք ամիս է, ինչ ՀՀ կառավարության որոշմամբ Հայաստանում գործում է «Մատչելի բնակարան երիտասարդ ընտանիքին» պետական նպատակային ծրագրի նոր տարբերակը: Բացի այդ, ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը մշակում է նաև առանց կանխավճարի բնակարանային վարկերի ծրագիրը: Ինչպես «Արմեդիա» ՏՎԳ հետ զրույցում նշեցին նախարարությունից, այս նախագիծը կհանձնվի Կառավարության հաստատմանը ոչ շուտ, քան մյուս տարի: Իսկ մինչ այդ, փորձենք հասկանալ, թե ինչպես են այս ծրագրերն ազդում ՀՀ անշարժ գույքի շուկայի վրա: 

«Մատչելի բնակարան երիտասարդ ընտանիքին» պետական նպատակային ծրագրի նոր տարբերակը ուժի մեջ է մտել մարտի վերջին և ենթադրում է նոր, ավելի մատչելի պայմաններ, մասնավորապես՝ երիտասարդ զույգի տարիքային շեմի բարձրացում (գումարային արտահայտությամբ նախկին 60-ի փոխարեն՝ 65), ձեռք բերվելիք բնակարակի առավելագույն արժեքի բարձրացում (16 մլն դրամի փոխարեն 25 մլն դրամ) և Երևանում ձեռք բերվելիք բնակարանի կանխավճարի նվազագույն շեմի կրճատում (30%-ի փոխարեն 10%՝ լրացուցիչ գույքի գրավադրման պայմանով):

Թեև ծրագրի արդյունավետության գնահատման մասին դեռ վաղ է խոսել, այնուամենայնիվ փորձենք հասկանալ՝ ինչ փոփոխությունների է ենթարկվել Հայաստանի անշարժ գույքի շուկան և իրականացվող պետական ծրագրերն ինչ ազդեցություն են ունեցել գործընթացի վրա:

Ըստ ՀՀ Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի ամփոփ տեղեկատվության, 2015թ. հունվար-նոյեմբեր ամիսներին հանրապետությունում անշարժ գույքի նկատմամբ իրականացվել է 162 363 գործարք: 2014թ. նույն ժամանակահատվածի համար ցուցանիշը կազմել է 194 840 գործարք, 2013թ.-ին՝ 172 405 գործարք[1]: 

Վիճակագրությունը ցույց է տալիս, որ 2015-ին վերջին երկու տարիների համեմատ անշարժ գույքի շուկայում իրականացված գործարքներն անկում են ապրել: Բերված ժամանակաշրջանում ամենամեծ ցուցանիշը գրանցվել է 2014թ.: Քանի որ նշված երեք տարիների ընթացքում էլ գործել է մատչելի բնակարան ծրագրի նախորդ տարբերակն, ապա վիճակագրության փոփոխությունը կապված է ոչ այնքան ծրագրի, որքան բնակչության վճարունակության հետ:

Ինչ վերաբերում է ընթացիկ վիճակագրությանը, ապա, հաշվի առնելով, որ երիտասարդ ընտանիքներին մատչելի բնակարանների տրամադրման նոր ծրագրի մասին որոշումը կայացվել է մարտին, համեմատենք մարտին նախորդող և հաջորդող ժամանակահատվածները:

Այսպես, ՀՀ Կառավարությանն առընթեր Անշարժ գույքի պետական կադաստրի տվյալների համաձայն, սույն թվականի մարտ ամսին հանրապետությունում անշարժ գույքի նկատմամբ իրականացվել է 15303 գործարք, ինչը փետրվարի համեմատ ավել է 14.8 %-ով: Ապրիլ ամսին հանրապետությունում անշարժ գույքի նկատմամբ իրականացվել է 14951 գործարք, ինչը մարտ ամսվա համեմատ քիչ է 2.3 %-ով: Այսինքն, եթե փորձենք եռամսյա կտրվածքով դիտարկել, ապա մարտին, ծրագրի հաստատման ամսին, գործարքների թիվը, որում առյուծի բաժինը մշտապես կազմում է առքուվաճառքը, նախորդ ամսվա համեմատ աճել է, սակայն հաշվի առնելով փաստը, որ ծրագիրը հաստատվել է մարտի վերջին, այսինքն, շուկայում դրա գործարկումից առաջացած հետևանքները պետք է սպասել ոչ շուտ քան հաջորդ ամսվա՝ ապրիլի վերջում, ապա մարտ ամսին՝ փետրվարի համեմատ գրանցած աճը կապ չունի նոր ծրագրի հետ: Ինչ վերաբերում է ապրիլին, ապա այդ ամսվա ցուցանիշները փաստում են, որ շուկայում կա գործարքների անկում: Ծրագիրը շուկայում դեռ չի գտել այն դրական արձագանքը, որին սպասում էինք, ինչի համար, այնուամենայնիվ, ինչպես և նշեցինք հոդվածի սկզբում, դեռ ժամանակ է պետք, ուստի ցանկացած գնահատական կարելի է որակել՝ որպես շտապողականություն: 

Ինչևիցէ, երիտասարդ ընտանիքներին մատչելի բնակարանների ծրագրի արդյունավետությունը փորձեցինք պարզել ավելի լայն կտրվածքով, ինչի համար դիմեցինք ՀՀ ԿԲ:

Կենտրոնական բանկի տվյալների համաձայն, ՀՀ ազգային արժույթով տրամադրված հիփոթեքային վարկերի վիճակագրությունը նախորդ տարվա վերջից մինչև ընթացիկ ժամանակաշրջանը հետևյալն է (մլն ՀՀ դրամ).

2015

2016

Նոյեմբեր

Դեկտեմբեր

Հունվար

Փետրվար

Մարտ

Ապրիլ

80 080

80 880

80 450

80 573

81 090

81 358

 

Նույն ժամանակահատվածի համար արտարժույթով տրամադրված հիփոթեքային վարկերի վիճակագրություն (մլն ՀՀ դրամ) ՝

2015

2016

Նոյեմբեր

Դեկտեմբեր

Հունվար

Փետրվար

Մարտ

Ապրիլ

       115 684  

      123 676  

      119 986  

      120 800  

      120 652  

       112 605  

 

Վիճակագրությունը փաստում է, որ նախորդ տարվա համեմատ այս տարի հաստատված հիփոթեքային վարկերի քանակական աճ կա: Ընդ որում, արտարժույթով տրամադրված վարկերի ծավալը նշված ժամանակահատվածի բոլոր կետերում էլ գերազանցում է ազգային արժույթով տրամադրված վարկերի գումարային արտահայտությանը, ինչը կարելի է բացատրել այն հանգամանքով, որ արտարժույթով տրամադրվող վարկերի պայմաններն ավելի լավն են՝ կապված վարկառուի հետ բարձր ռիսկայնությամբ (ավելի լայն ժամանակահատվածի համար տրամադրված հիփոթեքային վարկերի վիճակագրությունն այստեղ):

Երիտասարդ ընտանիքներին հիփոթեքային վարկերի տրամադրման պետական ծրագրի արդյունավետության գնահատման մասին խոսելին թերևս սխալ կլինի չանդրադառնալ ևս մեկ ծրագրին, որը ենթադրում է առանց կանխավճարի բնակարանային վարկերի տրամադրում: Չի բացառվում, որ երիտասարդ ընտանիքները հենց այս ծրագրի մեկնարկին են սպասում, ինչով էլ գուցե պայմանավորված է փաստը, որ չնայած մարտին Կառավարության կողմից հաստատված բարեփոխումներին, հիփոթեքային վարկերի տրամադրման քանակն այնքան էլ կտրուկ չի աճել:

Իսկ թե երբ առանց կանխավճարի բնակարաններ ձեռք բերելու ծրագիրը կներկայացվի վերջնական հաստատման, փորձեցինք պարզել ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից, որի կողմից էլ Կառավարության քննարկմանն է ներկայացվել ծրագրի նախագիծը: Նախարարությունից մեր հարցմանը պատասխանեցին, որ այն դեռևս ծրագրային վիճակում չէ, ներկայացվել է Կառավարությանը, որտեղ եղել են քննարկումներ նախագծի շուրջ: Ներկա պահին նախագիծը լրամշակման փուլում է: Ըստ նախարարության ներկայացուցչի խոսքերի, ծրագիրն ընդունման կներկայացվի ոչ շուտ, քան մեկ տարի անց:

 

 

 



[1] Աղբյուրը՝ www. armstat.am

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 22%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    25 C°
     
    26°  15° 
    20.04.2024
    26°  16° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: