ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Այս անգամ Հարավային Օսիան կճանաչի՞ Հայոց ցեղասպանությունը

Ada Bagian / Sputnik

Հարավային Օսիայի խորհրդարանը պատրաստվում է քննարկել Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը: Հարցն առաջիկա նստաշրջանի նիստում կներկայացվի օրենսդրության, օրինականության և տեղական ինքնակառավարման կոմիտեի ղեկավար Օլեսիա Կոչիևայի կողմից: Խորհրդարանականների կարծիքով՝ եթե օրենսդիրները դրական որոշում ընդունեն, ապա «կվերականգնվի պատմական ու մարդկային արդարությունը եղբայր ժողովրդի նկատմամբ, որը, ինչպես և Հարավային Օսիայի ժողովուրդը, ապրել Է ցեղասպանության սարսափը»:

Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը հարավօսական խորհրդարանում արդեն մի քանի անգամ բարձրացվել է: Այսպես, 2015 թվականին նոյեմբերին խորհրդարանի օրակարգում Ցեղասպանության ճանաչման հարցը բարձրացվել էր՝ կապված ռուս-թուրքական հարաբերությունների սրման հետ: Այն ժամանակ խորհրդարանի խոսնակ Անատոլի Բաբիլովը հայտարարեց, որ «Թուրքիային միակ համարժեք պատասխանն այլ քայլերի համալիրի հետ մեկտեղ Հայոց ցեղասպանության ճանաչումն է»: Նշենք, որ մինչ այդ՝ 2015 թվականին, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հետ կապված հարցը բարձրացրել էր նաև իշխող կուսակցության պատգամավոր Պյոտոր Գասիևը, սակայն այն ժամանակ հարցը չէր ընդգրկվել խորհրդարանի օրակարգում: 

Ավելի վաղ՝ 2006 թվականին, Հայոց ցեղասպանության ճանաչման հարցն ակտուալացել էր կապված 1989-1992 թվականների հարավային օսերի ցեղասպանության մասին հռչակագրի ընդունման հետ: Այդ ժամանակվա նախագահ Էդուարդ Կոկոյտին հայտարարել էր, որ այդ հռչակագրի պատրաստման և ընդունման ժամանակ ուսումնասիրվել է նաև Հայոց ցեղասպանության հարցը: «Եթե հայկական կողմը խնդրի Հարավային Օսիայի հանրապետության, ապա մեր խորհրդարանը պատրաստ է ճանաչելու Օսմանյան կայսրությունում հայերի ցեղասպանությունը», - նշել էր նա:

Հայոց ցեղասպանության ճանաչման ներկայիս ակտուալացումը Ցխինվալում կապում են հայկական սփյուռքի պաշտոնական դիմումի հետ, սակայն ակնհայտ է, որ ազդեցություն է ունեցել Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության ընդունումը, որն ակտիվորեն քննարկվում էր հարավօսական սոցիալական կայքերում: Կիսվելով այդ ուրախալի լուրով՝ շատերը հարցնում էին, թե ինչու ուրիշները չեն ճանաչում: Այս կապակցությամբ նշենք, որ Հարավային Օսիայում որոշ պատգամավորներ կարծում են, որ Հայաստանն էլ, իր հերթին, պետք է ճանաչի օս ժողովրդի ցեղասպանությունը, սակայն այդ հարցը կարծես սկզբունքային չէ:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: