ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

«Եվրո 2016»՝ աննախադեպ բախումների առաջնություն

Այս տարվա Եվրոպայի ֆուտբոլի առաջնությունն իրոք աննախադեպ է եղել տարբեր թիմերի երկրպագուների միջև բախումների իր քանակով:

Դեռևս Անգլիա - Ռուսաստան հանդիպման նախօրեին Մարսելում բախում էր տեղի ունեցել անգլիացի և ռուս ֆանատների միջև: Փաբերում տեղի ունեցած վիճաբանություններին և բախումներին մասնակցել են նաև Մարսելի բնակիչները: Ոստիկանությունը ստիպված էր եղել արցունքաբեր գազով  ցրել օրինազանցներին:

Դրանից հետո, արդեն բուն հանդիպման ժամանակ ռուսաստանցի ֆուտբոլասերներն ազդանշանային ատրճանակ են տարել մարզադաշտ և կրակել անգլիացի երկրպագուների ուղղությամբ: Նրանք նաև ծխացող ռումբ են կիրառել մարզադաշտում:

Այնուհետև նոր բախումներ են  տեղի են ունեցել ֆրանսիական Լիլ քաղաքում՝ այս անգամ արդեն ռուսների և ուելսցիների միջև:

Երկրպագուների միջև բախումը հրահրել են ուելսցիները, որոնք Ռուսաստանի մասին վիրավորական երգեր են երգել: Փոխանցվում է, որ բանը ծեծկռտուքի չի հասել: Սակայն Լիլի ոստիկանությունը բերման է ենթարկել ֆուտբոլային երկրպագուներին:

Բախումներ են տեղի ունեցել նաև Լեհաստանի և Հյուսիսային Իռլանդիայի ֆուտբոլասերների միջև: Ֆրանսիական ոստիկանությունը ձերբակալել է անկարգություններ հրահրող ֆուտբոլասերներին: Անկարգություններն ուղեկցվել են նաև երկրպագուների միջև ընդհարումներով: Կա տեղեկություն, որ ծեծկռտուքի արդյունքում տուժել է 9 ֆուտբոլասեր:

Այս ամենից հետո Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բեռնար Կազնյովը «Եվրո 2016»-ը հյուրընկալող քաղաքներին կոչ է արել արգելել կամ սահմանափակել ալկոհոլային խմիչքների վաճառքը` հատկապես մարզադաշտերի մոտակայքում և ֆուտբոլային հանդիպումների նախօրեին:

Իսկ ՈՒԵՖԱ-ն հատուկ կոչով դիմել է «Եվրո-2016»-ի համար Ֆրանսիա ժամանած բոլոր երկրպագուներին:

«ՈւԵՖԱ-ն վստահ է,  որ տեղական իշխանություններն ու իրավապահները կապահովեն երկրպագուների անվտանգությունը: Ֆուտբոլասերներին խնդրում ենք Եվրոպայի առաջնության ամբողջ ընթացքում լինել խաղաղ և միմյանց նկատմամբ հարգանքով, զերծ մնալ սադրանքներից»,- ասվում է ՈւԵՖԱ-ի հայտարարությունում:

Իսկ Ռուսաստանի հավաքականին ՈՒԵՖԱ-ն որոշել է պայմանականորեն որակազրկել Եվրոպայի առաջնությունից: Որակազրկումն ուժի մեջ կմտնի այն ժամանակ, երբ Ռուսաստանի երկրպագուները  ևս մեկ անգամ իրենց հավաքականի խաղի ժամանակ խախտեն հասարակական կարգը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 22%
    Քամի՝ 4,12 կմ/ժ
    17 C°
     
    20°   
    18.05.2024
    22°  10° 
    19.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: