ԵՐԵՎԱՆ 27 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հետաքրքիր փաստեր Հռոմի Ֆրանցիսկոս պապի մասին

Luca Zennaro/AFP/Getty Images

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը (իրական անունը՝ Խորխե Մարիո Բերգոլիո) ծնվել է 1936 թվականի դեկտեմբերի 17-ին Բուենոս-Այրեսում իտալացի ներգաղթյալի ընտանիքում։ Հռոմի 266-րդ պապ է ընտրվել 2013 թվականի մարտի 13-ին՝ այդպիսով դառնալով

  • կաթոլիկ եկեղեցու պատմության մեջ առաջին Հռոմի պապը, ով ընտրել է Ֆրանսիսկ անունը,
  • առաջին Հռոմի պապը ամերիկյան մայրցամաքից,
  • առաջին Հռոմի պապը, ով հանդիսանում է իեզուիտների օրդենի անդամ: Սակայն ի տարբերություն այս օրդենի բազմաթիվ լիբերալ անդամների՝ Ֆրանցիսկոսը բավականին պահպանողական է, ինչի համար օրդենը նրա դեմ սև PR էր սկսել՝ մասնավորապես նշելով, որ Ֆրանցիսկոսը երբեք չի ժպտում: Ասում են, որ հենց օրդենի ջանքերով էր, որ Ֆրանցիսկոսը 2005-ին Հռոմի պապ չընտրվեց, նա այդ ժամանակ երկրորդն էր:

Ի տարբերություն մյուս հոգևորականների՝ նա իր ողջ ժամանակը չի նվիրել աստվածաբանության ուսումնասիրմանը: Ֆրանսիցկոս պապը սովորել է համալսարանում, ստացել է քիմիկոսի դիպլոմ և նույնիսկ որոշ ժամանակ դպրոցում քիմիա է դասավանդել: Որպես հոգևորական ձեռնադրվել է 1969 թվականի դեկտեմբերի 13-ին: Մինչև հոգևորական դառնալը Ֆրանսիսկոսը

  • շատ է սիրել տանգո պարել,
  • գիշերային ակումբում աշխատել է որպես պահակ:

Նշենք նաև, որ.

  • Հռոմի պապը սիրում է ֆուտբոլ, ակտիվորեն երկրպագում է արգենտինական «Սան-Լորենսո» թիմին,
  • կաթոլիկ եկեղեցու հովվապետին դուր է գալիս ֆանտաստիկ գրականությունը, կարդացել է Տալկիանիի բազմաթիվ ստեղծագործություններ: Ֆրանսիցկոսը արգենտինացի գրողներ Խորխե Լուիս Բորխեսի և Լիապոլդո Մարեչալի, ինչպես նաև Ֆեոդոր Դոստոևսկու մեծ երկրպագու է,
  • Հռոմի պապը 1994 թվականից հեռուստացուց չի նայում, նման խոստում նա տվել է Մարիամ Աստվածածնին: Սիրելի արգենտինական թիմի հաջողությունների մասին տեղեկանում է շվեյցարացի գվարդիականներից,
  • Հռոմի պապը սիրում է պատրաստել: Ասում են, որ հատկապես համեղ է ստացվում պաելյան,
  • լինելով պահպանողական՝ Ֆրանցիսկոս պապը դեմ է արտաամուսնական կապերին, սակայն կարծում է, որ եկեղեցին և հոգևորականները չպետք է մերժեն կնքել նման կապից ծնված երեխաներին:

Հիշեցնենք, որ հունիսի 24-26-ը սպասվում է Ֆրանցիսկոսի այցը Հայաստան: 2015 թվականի ապրիլի 12-ին նա Վատիկանում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված պատարագ է մատուցել՝ Օսմանյան կայսրություն մեկ դար առաջ տեղի ունեցած հայերի ջարդերը անվանելով 20-րդ դարի առաջին Ցեղասպանություն: Նման պատարագ, որպես կարդինալ, նա մատուցել էր նաև 2006 թվականին Արգենտինայում, իսկ 2005 թվականին ներկա էր գտնվել Հայոց ցեղասպանության 90-րդ տարելիցին նվիրված խաչքարի բացմանը: Այդ ժամանակ նա ասել էր, որ կցանկանար, որ իր գերեզմանին նման խաչքար լիներ:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 17%
    Քամի՝ 3,6 կմ/ժ
    27 C°
     
    26°  15° 
    20.04.2024
    26°  16° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: