ԵՐԵՎԱՆ 20 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Պուտինը Սարգսյանի և Ալիևի հետ կքննարկի իրավիճակը Ղարաբաղում

360tv.ru

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում առանձին հանդիպումներ կունենա Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հետ, որոնց ժամանակ կքննարկվի Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը: Ավելի ուշ տեղի կունենա եռակողմ հանդիպում, հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը:

«Բնականաբար, մեր կողմից ակտիվ փորձեր են ձեռնարկվելու հակամարտության կարգավորման համար կողմերին աջակցելու ուղղությամբ: Մենք արդեն որոշիչ դերակատարում ենք ունեցել ռազմական գործողությունների դադարեցման հարցում», - ընդգծել է Ուշակովը:

Նշենք, որ այսօր Սանկտ Պետերբուրգում կայանալիք Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպմանը կմասնակցեն նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները:

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 35%
    Քամի՝ 3,6 կմ/ժ
    20 C°
     
    30°  16° 
    29.04.2024
    30°  17° 
    30.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: