ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԼՂՀ ԱԳ նախարարն այցելել է Դանիայի Բորնհոլմ կղզի

Աշխատանքային այցով Դանիայի Թագավորությունում գտնվող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը մասնակցել է Դանիայի Բորնհոլմ կղզում կազմակերպվող «Ժողովրդական հանդիպում» /«Folkemødet»/ ամենամյա հանրային ֆորումին, հայտնում է ԼՂՀ ԱԳՆ պաշտոնական կայքը։

Ֆորումի շրջանակներում՝ հունիսի 19-ին Դանիայի եվրոպական շարժում կազմակերպության տաղավարում Կարեն Միրզոյանը ելույթ է ունեցել հանդիպում-քննարկմանը, որը վարում էր կազմակերպության ղեկավար Սթինե Բոսեն։

Ողջույնի խոսքում ԱԳ նախարարը կարևորել է կազմակերպված հանդիպումը՝ Դանիայում Արցախի մասին իրազեկվածությունը բարձրացնելու, ինչպես նաև ԼՂՀ-ում առկա իրողությունները և միջազգային ու տարածաշրջանային հարցերի վերաբերյալ Արցախի դիրքորոշումը ներկայացնելու տեսանկյունից։

Պատասխանելով ներկաների բազմաթիվ հարցերին՝ ԱԳ նախարարը խոսել է արցախյան ազգային-ազատագրական շարժման, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության ներկա փուլի, ԼՂՀ-ում պետականաշինության գործընթացում արձանագրված ձեռքբերումների և արտաքին քաղաքական ոլորտի առաջնահերթությունների մասին։

Նույն օրը Կարեն Միրզոյանն այցելել է Բորնհոլմ կղզու արվեստի թանգարան։ Կազմակերպված արարողության ընթացքում թանգարանի հավաքածուի համար  տնօրեն Լարս Կերուլֆ Մյոլերին է փոխանցվել արցախցի տաղանդաշատ քանդակագործ Հայկ Հակոբյանի քանդակը։ Իր կողմից, Բորնհոլմի թանգարանը Շուշիի Կերպարվեստի պետական թանգարանին է նվիրել Բորնհոլմում բնակվող արվեստագետ Լենի Գոլդեմբերգի ստեղծագործությունը։ Թանգարանի տնօրինության հետ մտքեր են փոխանակվել մշակույթի և թանգարանային գործի ոլորտներում հնարավոր համագործակցության հեռանկարների շուրջ։

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: