ԵՐԵՎԱՆ 24 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Յոգան սովորեցնում է բուժել այն, ինչը հնարավոր չէ հանդուրժել և հանդուրժել այն, ինչը հնարավոր չէ բուժել (բացառիկ)

Nune Arevshatyan

Երեկ, հունիսի 21-ին Հայաստանում Հնդկաստանի դեսպանությունը երկրորդ անգամ նշում էր Յոգայի միջազգային օրը: Ինչպես և անցած տարի, այս տարի ևս Յոգայի միջազգային օրվան նվիրված միջոցառումներն անցկացվում էին «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի հարևանությամբ գտնվող Թումանյանի այգում:

Դեռևս 2014 թվականի դեկտեմբերին Հնդկաստանի վարչապետն առաջարկել էր ՄԱԿ-ին հունիսի 21-ը հայտարարել որպես Յոգայի միջազգային օր, քանի որ ՄԱԿ-ի ուշադրության կենտրոնում են գտնվում աշխարհում առողջապահությանն առնչվող տարաբնույթ խնդիրները: Իսկ ինչպես գիտենք, յոգան մի շարք առողջապահական խնդիրների հաղթահարման համար դրական խթան  է հանդիսանում: 

Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի ժամանակավոր պաշտոնակատար Քրիստոֆ Բիերվիրթի խոսքերով, ՄԱԿ-ի կողմից Յոգայի միջազգային օր սահմանելուն նպաստել է այն հանգամանքը, որ յոգան լայն տարածում է ստանում տարեց տարի, և բացի այդ շատ օգտակար է՝ ճիշտ զբաղվելու դեպքում: Յոգան օգնում է մարդուն հասնել ներդաշնակության, քանի որ այն և´ մշակույթ է, և´ֆիզիկական մարմնամարզության տեսակ:

 

 Հայաստանում յոգայի զարգացման առանձնահատկությունների և հնարավորությունների մասին պատկերացում կազմելու նպատակով, «Արմեդիա ՏՎԳ»-ն  զրուցեցել է Հայաստանում ակրոբատիկայի բազմակի չեմպիոն,  յոգայի լիցենզավորված մասնագետ,  կինեզիթերապևտ՝ Նունե Արևշատյանի հետ:

- Յոգայի ո՞ր տարատեսակն է առավել շատ տարածված Հայաստանում և հոգեհարազատ յոգայի հայ սիրահարների համար:

- Տարեցտարի յոգան Հայաստանում առավել լայն տարածում է ստանում: Կարծում եմ, որ յոգայի բոլոր տարատեսակներից Հայաստանում մեծ տարածում է գտել Հաթհա յոգան: Վերջինս շատ հարմար է սկսնակների համար:

- Լիցենզավորվա՞ծ է արդյոք Հայասատնում յոգա դասավանդողների գործունեությունը, և եթե այո, ապա ինչպիսի՞ն է լիցենզավորման ընթացակարգը:

- Հայաստանում Յոգայի ֆեդերացիան կազմակերպում է յոգայի դասընթացներ և այնուհետև տրամադրում լիցենզիա: Ես ինքս իմ լիցենզիան ստացել եմ ՝ հաճախելով Յոգայի միջազգային ալյանսի կողմից կազմակերպված դասընթացներին: Դասընթացներն անցկացնում էր «Քաշմիր Սաիվիզմի» հնդկական դպրոցի ուսուցիչ Ամիթ Ռեյնանը, ով նաև յոգայի դասընթացներ է անցկացրել Հայաստանում անցյալ տարի: Ես հպարտ եմ, որ հնարավորություն եմ ունեցել աշխատել իր հետ:

- Յոգայի մշակույթն այսօր աշխարում մեծ ճանաչում է ձեռք բերել: Ի՞նչն է ըստ Ձեզ,  առավել հետաքրքիր հայ այցելուներին՝ ֆիզիկական մարմնամարզությունը, թե՞ յոգայի փիլիսոփայությունը:

- Ըստ իս՝  յոգայի հայ սիրահարներին առավել հեաքրքիր է ֆիզիկական մարմնամարզությունը: Նրանք շատ մեծ ուշադրություն չեն դարձնում յոգայի փիլիսոփայությանը, չնայած այն հանգամանքին, որ այն ներդաշնակությունը, որին կարելի է հասնել միայն համակարգված մտավոր և ֆիզիկական ծանրաբեռնվածության արդյունքում, այս կամ այն կերպ խոսում է յոգայի փիլիսոփայության մասին: Յոգան մարմնավորում է միաժամանակ ֆիզիկական  և մտավոր աշխատանքը:

- Ո՞ր գործոններն են, ըստ Ձեզ, այսօր խոչընդոտում Հայաստանում յոգայի մշակույթի ճիշտ զարգացմանը:

- Ներկայումս, յոգան Հայաստանում մեծ պահանջարկ է վայելում: Սակայն, միևնույն  ժամանակ ի հայտ են գալիս յոգայի ուղղվածությամբ զբաղվող նոր սպորտային ակումբներ, որտեղ դասավանդողները չունեն բավարար փորձ և հմտություններ: Կարծում, որ դա ժամանակային խնդիր է: Շատ շուտով մասնագետների ընտրությունը կանցկացվի   պրոֆեսիոնալ ընթացակարգերի համաձայն, ինչի արդյունքում մենք կունենանք բարձր որակավորում ունեցող մասնագետներ: Չնայած այն հանգամանքին, որ յոգան շատ օգտակար է առողջության համար, միևնույն ժամանակ այն կարող է բավարար չափով վնաս հասցնել առողջությանը ոչ ճիշտ դասավանդման դեպքում:

 

 

 

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 25%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    24 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: