ԵՐԵՎԱՆ 18 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ո՞ր եկիրը կարող է ԱՄՆ-ի համար փոխարինել Մեծ Բրիտանիային ԵՄ-ում

bilaterals.org

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին  դարձավ առաջին օտարերկյա պաշտոնյան, ով հունիսի 23-ին կայացած Brexit-ի հանրաքվեից հետո այցեց Մեծ Բրիտանիա: Արևմտյան մեդիան Քերիի այցը Մեծ Բրիտանիա բնութագրեց՝ որպես ԱՄՆ փորձ՝ «ամրապնդելու երկու երկրների առանձնահատուկ հարաբերություննեը», - փաստում է  Guardian-ը: Նույն օրը Քերին նաև այցելեց Բրյուսել՝ հանդիպելու ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինիին: Անդրադառնալով  Քերիի՝ Լոնդոն և Բրյուսել կատարած այցերին՝  ԱՄՆ Պետդեպարտամենտը դրանք բնորոշեց՝ որպես ԱՄՆ պատրաստակամություն՝ ընգծելու այն առանձնահատուկ հարաբերությունները, որ ԱՄՆ ունի Մեծ Բրիտանիայի հետ և այն  անփոխարինելի գործընկերությունը, որ ԱՄՆ-ն ունի Եվրամիության հետ:

Փաստը, որ ԱՄՆ-ը անհանգստացած է Brexit-ով և դրա արդյունքներով, առավել քան բնական է: Ոչ-ոքի համար գաղտնիք չէ, որ Մեծ Բրիտանիան ավանդաբար ԱՄՆ-ԵՄ համագործակցության համար կամուրջ է հանդիսացել: Այժմ, երբ Մեծ Բրիտանիան պատրաստվում է լքել ԵՄ-ն, ԱՄՆ-ը կորցնելու է այդ միությունում իր «դեսպանին», ինչը կարող է թուլացնել ԱՄՆ-ի և ԵՄ-ի միջև մինչ օրս ձեռք բերած կապերը:  ԱՄՆ նման մտահոգությունները հիմնազուրկ չեն, ինչ մասին է խոսում նաև Ֆրանսիայի վարչապետ Մանուել Վալսի վերջին հայտարարությունը, որում նա, մասնավորապես, նկատեց.  «Որևէ առևտրային համաձայնագիր (պաշտոնյան նկատի ունի ԱՄՆ-ի և ԵՄ-ի միջև Տրանսատլանտյան գոտու առևտրային և ներդրումային համագործակցության (TTIP) ստեղծման շրջանակներում բանակցվող պայմանագիրը) չի կարող կնքվել, եթե այն հաշվի չի առնում ԵՄ հետաքրքրությունները: ԵՄ-ն պետք է հաստատակամ լինի այս հարցում»:

Այսպիսով, որո՞նք կարող են լինել այս հարցում ԱՄՆ հաջորդ քայլերը: Դատելով ԱՄՆ կողմից արված պաշտոնական հայտարարություններից՝ Վաշինգտոնը փորձելու է շարունակել զարգացնել երկկողմ կապերը Մեծ Բրիտանիայի հետ: Այս առումով պատահական չէ, որ ԱՄՆ պետքարտուղարը Բրյուսել այցի ընթացքում  պատրաստակամություն հայտնեց շարունակելու պահպանել Մեծ Բրիտանիայի հետ ունեցած ամուր կապերը, չնայած նրան, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման մինչև «Բրեքսիթ»-ը հայտարարել էր, որ «Մեծ Բրիտանիան հետագա բորոր առևտրային բանակցություններում կհայտնվի հերթի վերջին շարքերում, եթե նրանք որոշեն դուրս գալ ԵՄ-ից», հայտնում է the Guardian-ը:

Երկրորդ ԱՄՆ կփորձի համոզել իր ԵՄ գործընկերներին հետ չկանգնել արդեն իսկ ձեռք բերված պայմանավորվածություններից: Թերևս սրանով է բացատրվում այն, որ բրյուսելյան այցի ընթացքում Քերին շեշտեց ԵՄ-ի հետ ԱՄՆ «անփոխարինելի գործընկերության» մասին, մինչդեռ ԱՄՆ տնտեսական ներկայացուցիչ Մայքլ Ֆրոման նկատեց. «Մեր նպատակը շարունակում է մնալ այս տարի ԵՄ-ի հետ հավակնոտ, համապարփակ և բարձր չափանիշներ ունեցող պայմանագրի  եզրափակումը», -հայտնում է Yahoo News-ը:

Ամփոփելով՝ պետք է փաստենք, որ կարճաժամկետ կտրվածքում ԱՄՆ կանի ամեն-ինչ չկորցնելու ԵՄ-ի հետ առևտրային ազատ պայմանագիր ունենալու հնարավորությունը: Ինչ վերաբերում է երկարաժամկետ կտրվածքին, ապա այդ դեպքում  ԱՄՆ կփորձի ԵՄ-ում ձեռք բերել նոր «վստահելի» գործընկեր, որը կփոխարինի Մեծ Բրիտանիային: Այս տեսակետից բացառված չէ, որ ԱՄՆ-ը սկսի ակտիվ աջակցել Թուրքիայի ԵՄ անդամակցությանը, ինչը չի կարող նոր տարաձայնությունների պատճառ չդառնալ միության ներսում:

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 51%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    15 C°
     
    27°  17° 
    02.05.2024
    17°  14° 
    03.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: