ԵՐԵՎԱՆ 12 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԱԺ-ն վավերացրել է Ռուսաստանի հետ ՀՕՊ միավորված համակարգի ստեղծման մասին համաձայնագիրը

Defence.ru

ՀՀ Ազգային ժողովն այսօր վավերացրեց Ռուսաստանի Դաշնության հետ ՀՕՊ միավորված համակարգի ստեղծման մասին համաձայնագիրը: Համաձայնագրին կողմ քվեարկեց 102 պատգամավոր, 8-ը՝ դեմ: 

Հատկանշական է, որ համաձայնագիրը դարձել էր բավական ակտիվ քննարկումների թեմա: Որոշ ընդդիմադիր ուժեր այն համարում են սպառնալիք և ուղղակի հարված ՀՀ ինքնիշխանությանը: Համաձայնագրի կողմնակիցները, սակայն, նշում էին, որ ոչ մի զիջում չի կատարվում, ավելին՝ պայմանագիրը հանդիսանում է 1995թ ստորագրված ԱՊՀ ՀՕՊ պայմանագրի շարունակություն:

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը համաձայնագրի հետ կապված հայտարարել է, որ Հակաօդային պաշտպանության նոր համակարգի ձեւավորումը թույլ է տալիս, որ հատկապես Հարավային Կովկասի` Հայաստանի Հանրապետության տարածքում մեր օդային պաշտպանության խնդիրներում ներառենք նաեւ ՌԴ 102-րդ ռազմաբազայի, 4-րդ սերնդի բազմաֆունկցիոնալ կործանիչների, օդատիեզերական զորքերի հնարավորությունները, որոնք հնարավորություն կտան նաեւ հետախուզական լուրջ տվյալներ ունենալ, որոնք էլ կկանխարգելեն մեր հակառակորդների խախտումները:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 76%
    Քամի՝ 2,57 կմ/ժ
    12 C°
     
    18°  11° 
    07.05.2024
    20°   
    08.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: