ԵՐԵՎԱՆ 8 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 20,819.88 դրամ ԱՐԾԱԹ - 265.46 դրամ ՊԼԱՏԻՆ - 14,558.17 դրամ

ԼՂՀ-ն իր արտաքին կապերի զարգացման հարցում պետք է ավելի համակարգված քաղաքականություն որդեգրի

Հունիսի 27-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն էր այցելել Գլենդելի քաղաքային խորհրդի անդամ Զարեհ Սինանյանին և Կալիֆորնիայի հասարակական-քաղաքական գործիչ Էնթոնի Պորտանտինոյին: Հատկանշական է, որ համաձայն տարածված պաշտոնական հաղորդագրության՝ այցի ժամանակ կարևորվել է երկկողմ կապերի զարգացումը և համատեղ ծրագրերի  իրականացումը: Նման ձևաչափով այցերի կարևորությունն ընդգծելու համար, հարկ է դրանց անդրադառնալ հետևյալ տեսանկյունից:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին կապերի հաստատմանն ուղղված շարունակական գործընթացի մասին է խոսում ԼՂՀ անկախությունը ճանաչած տարբեր սուբյեկտների, ինչպես նաև տարեցտարի ավելացող քույր քաղաքների թիվը: Այս շարքին կարող ենք թերևս ավելացնել նաև ԼՂՀ խորհրդարանի և տարբեր երկրների խորհրդարանների միջև հաստատված արտաքին կապերը:

Սակայն տարբեր մակարդակներով նման կապերի հաստատումը չի կարող լինել ինքնանպատակ,  և անհրաժեշտ է, որ ԼՂՀ-ն իր արտաքին կապերի զարգացման հարցում ավելի համակարգված քաղաքականություն որդեգրի: Սա անելու համար, թերևս անհրաժեշտ է հստակեցնել ԼՂՀ անկախությունը ճանաչած և ԼՂՀ-ի հետ տարբեր ձևաչափերով համագործակցող սյուբեկտներից յուրաքանչյուրի հետ  համագործակցության առկա օրակարգերը՝  սահմանելով կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ գործողությունների ծրագիր:

Եթե ասվածը պրոյեկտենք, օրինակ, ԼՂՀ անկախությունը ճանաչած ԱՄՆ նահանգների վրա, ապա նրանցից յուրաքանչյուրի հետ համագործակցության հստակ  օրակարգի առկայության  դեպքում հնարավոր կլինի այդ նահանգների հետ զարգացնել ոլորտային համագործակցություն՝ ելնելով տվյալ նահանգի առանձնահատկություններից, և էլ ավելի խորացնել առկա երկկողմ կապերը:

Այս տեսանկյունից ԼՂՀ Կալիֆորնիայի պատվիրակության այցը պետք է դրական համարել և հույս հայտնել, որ  նմանատիպ այցերի արդյունքում հնարավոր կլինի հստակեցնել համագործակցության երկկողմ օրակարգը և ձևավորել երկարաժամկետ,  փոխշահավետ հարաբերությունների միասնական տեսլական:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Անձրև
Խոնավություն՝ 86%
Քամի՝ 11.27 կմ/ժ
8 C°
 
  12° 
22.04.2018
  18° 
23.04.2018
Հարցում

Արդյո՞ք աջակցում եք Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերին։