ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հուսով ենք Ֆրանսիայի Սենատը կհաստատի Ցեղասպանության հերքումը քրեականացնող օրինագիծը. Նալբանդյան

 Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատասխանատվություն նախատեսող օրինագիծը, որը միաձայն հաստատվել է Ֆրանսիայի Ազգային ժողովի կողմից, ողջունելի է: Այս մասին ասել է արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:

«Միանգամայն ողջունելի է Ֆրանսիայի կառավարության նախաձեռնած օրինագիծը, որը միաձայն հաստատվեց Ազգային ժողովի կողմից՝ որի համաձայն փոփոխություններ են մտցվում Ֆրանսիայի Հավասարության և քաղաքացիության օրենքի մեջ՝ քրեականացնելով ցեղասպանությունների, մարդկության դեմ հանցագործությունների ժխտումը և, համապատասխանաբար, նաև՝ Հայոց ցեղասպանության ժխտումը», - ասել է Նալբանդյանը՝ պատասխանելով Հանրային հեռուստատեսության Առաջին լրատվական ծրագրի հարցին։

Նա հույս է հայտնել, որ Ֆրանսիայի Սենատը ևս կհաստատի այս նախագիծը, և այն կստանա օրենքի ուժ, հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն:

«Այս քայլով Ֆրանսիան ևս մեկ կարևոր, արժեքավոր քայլ կկատարի ցեղասպանությունների, մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման վեհ գործում», - նկատել է արտգործնախարարը:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: