ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայ գործարարները կֆինանսավորեն Արցախում ապրիլին ավերված 10 տների կառուցման աշխատանքները

artsakhpress.am

Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունը կֆինանսավորի Արցախում ապրիլյան քառօրյա պատերազմի հետևանքով ավերված 10 տների կառուցման աշխատանքները: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը:

«Մեր խորհրդի նիստից հետո որոշվեց, որ տարվա ծրագիրը լինելու է Լեռնային Ղարաբաղում ավերված տների վերականգնումը: Ըստ հաշվարկների յուրաքանչյուր ավերված տունը կարժենա 25 մլն դրամ: Պատերազմի հետևանքով վնասվել է 200 տուն, որից 80-ը հիմնահատակ ավերվել է: Այսինքն` այդ 80-ի դեպքում նորը պետք է կառուցվի, մնացածը վերանորոգվելու են: Հիմա միությունն իր վրա է վերցնում 10 տների կառուցման աշխատանքների ծախսը»,-ասաց Արսեն Ղազարյանը: Նա տեղեկացրեց, որ մինչև տարվա վերջ այդ գումարները կհատկացվեն, որ տները կառուցվեն և մարդիկ կարողանան վերադառնալ Ս րենց տները:

 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: