ԵՐԵՎԱՆ 14 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Պեսկովը Հայաստանում, Թուրքիայում և Ղազախստանում ստեղծված իրավիճակի մասին

News-front.info

Ռուսաստանը կցանկանար, որ իր հարևան պետությունները լինեն կայուն և կանխատեսելի: Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Հնարավոր չէ միևնույն գնահատականը տալ մեր սահմանների երկայնքով տարբեր երկրներում տեղի ունեցող իրադարձություններին, քանի որ, անշուշտ, հարկավոր է վերլուծել յուրաքանչյուր կոնկրետ դեպք: Մի իրավիճակում, անշուշտ, խոսքը պետական հեղաշրջման փորձի մասին է ուժային ճանապարհով, ինչը հանգեցրել է բազմաթիվ զոհերի, մեկ այլ դեպքում` տարբեր քրեական դրսևորումների»,- ասել է նա լրագրողներին` պատասխանելով հարցին, թե արդյոք Կրեմլում կապ տեսնում են Թուրքիայում, Հայաստանում և Ղազախստանում իրավիճակի ապակայունացման մեջ, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

«Անկասկած, նման անկայունությունը ՌԴ սահմանների մոտ մտահոգում է: Անկասկած, դա ստիպում է ուշադիր հետևել զարգացումներին: Անշուշտ, ցանկալի կլիներ տեսնել մեր հարևաններին որպես կայուն, բարգավճ ու կանխատեսելի պետություններ: Այս դեպքում, հիմքեր կան կարծելու, որ մեր հարևաններն ունեն անհրաժեշտ ներուժը դրա համար»,-ասել է Պեսկովը:

 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Անձրև
    Խոնավություն՝ 55%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    14 C°
     
    20°  12° 
    06.05.2024
    19°  11° 
    07.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: