ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Սերժ Թանկյանն անդրադարձել է Երևանում ստեղծված իրավիճակին

Հանրահայտ ամերիկահայ երաժիշտ, System of a Down ռոք խմբի մենակատար Սերժ Թանկյանն անդրադարձել է Հայաստանում ստեղծված իրավիճակին: «Իրավիճակն աշխարհում, կարծես, դուրս է գալիս հսկողությունից ողջ մոլորակով մեկ: Պատճառներն են այլատյացությունը, ծայրահեղականությունն ու մոլեռանդ մտածելակերպն ու գործելաոճը»,- գրել է Թանկյանը ֆեյսբուքյան իր էջում: 

Ըստ Թանկյանի հենց այդ պատճառներն են հանգեցրել  ԱՄՆ-ում սևամորթների սպանություններին, Թուրքիայում կատարվող իրադարձություններին, Հայաստանում ոստիկանությունների գործողություններին՝ ուղղված քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների դեմ, ԴԱԻՇ-ի կողմից Ֆրանսիայում, Բելգիայում, Գերմանիայում խաղաղ բնակիչների սպանություններին:

«Մի բան պարզ է` քաղաքակրթությունն այն տեսքով, որ գոյություն ունի, սպառել է իրեն: Չափազանց կարևոր է հասկանալ, թե ինչպես կարելի է ձերբազատվել միմյանց հանդեպ բռնությունից: Հայաստանում անհրաժեշտ է որոշել, թե ինչպես պետք է դուրս գալ հետխորհրդային կոռումպացված հիերարխիայից, որը ղեկավարում և քանդում է երկիրը անկախացման օրվանից»,- ասել է երաժիշտը:

«Մեծամասնության կողմից մշակույթի, կարեկցության, հավասարության գիտակցությունը միշտ հաղթելու է հատկապես տնտեսական էգալիտարիզմի միջավայրում: Պատմության մեջ ևս մեկ սև օր կարելի է հաղթահարել ինտելեկտի, զսպվածության և արդարության շնորհիվ»,- գրել է Թանկյանը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 48%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    17 C°
     
    29°  16° 
    28.04.2024
    30°  17° 
    29.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: