Ինչպե՞ս է Չինաստանը պայքարում ահաբեկիչների դեմ
20րդ դարի վերջին փոխվել է աշխարհաքաղաքական իրավիճակը ողջ մոլորակում, որն արտահայտվել է ահաբեկչության սպառնալիքի ուժեղացմամբ՝ միջազգային և տարածաշրջանային անվտանգության հարցերը դնելով միջազգային քաղաքականության կարևորագույն առաջնահերթությունների շարքում:
Չինաստանը շատ լավ ծանոթ է ահաբեկչության հետ, քանի որ նրա արևմտյան Սինծյան-Ույղուրական ինքնավար շրջանում (որտեղ բնակվում է ՉԺՀ մուսուլմանական բնակչության ավելի քան կեսը) գործում են այնպիսի ահաբեկչական խմբեր, ինչպիսիք են «Արևելյան Թուրքեստանի իսլամական շարժումը», «Արևելյան Թուրքեստանի իսլամական ազատագրական կազմակերպությունը» և «Արևելյան Թուրքեստանի տեղեկատվական կենտրոնը», որոնք Չինաստանի տարածքում և մի շարք այլ երկրներում բազմաթիվ ահաբեկչական գործողություններ են իրականացրել, Աֆղանստանում կռվել «Թալիբանի» հետ միասին: Բացի այդ, նրանք նաև հակաչինական քարոզչություն են կատարում արտասահմանում: Չինաստանը կարողացել է հասնել նրան, որ ԱՄՆ-ը «Արևելյան Թուրքեստանի իսլամական շարժում» կազմակերպությունը ներառել է միջազգային ահաբեկչական կազմակերպությունների ցանկում:
Երկար տարիներ պայքարելով ույղուրական ահաբեկչության դեմ՝ Չինաստանը բավականին փորձ է կուտակել և դրա դեմ պայքարում է բոլոր ուղղություններով: Պեկինում, Շանհայում, Գուանճոուում և Թյանծինում կազմակերպվել են ահաբեկչության դեմ պայքարի բաժիններ, իսկ Շանհայի ռազմական ոստիկանությունում՝ հակաահաբեկչական ստորաբաժանում իր ուղղաթիռներով և ժամանակակից կապի միջոցներով: Ույղուր ահաբեկիչների դեմ պայքարում օգտագործվում է նաև հետևյալ մարտավարությունը. թույլ չտալ, որ տարբեր ցաքուցրիվ խմբեր միավորվեն, ընդլայնվեն:
Չինակամ իշխանություները նաև համապատասխան օրենսդրական փոփոխություններ են կատարել: 2001-ին Քրեական օրենսգրքում մի շարք փոփոխություններ են արվել, որոնք վերաբերվում են ահաբեկչական խմբավորումների գործունեությանը մասնակցող անձանց: Օրինակ, սիբիրախտի պալարների օգտագործմամբ ահաբեկչական գործողություններ նախապատրաստելու համար նախատեսված է մահապատիժ: Նրան, ով ահաբեկչական խմբավորման անդամներին կառաջարկի օգտագործել իր բանկային հաշիվը կամ կաջակցի նրանց արտասահման գումար փոխանցելու հարցում, սպասում է 5-10 տարվա ազատազրկում: Իսկ ով նրանց ֆինանսական աջակցություն է ցուցաբերում կամ նրանց մասին սուտ տեղեկություն տրամադրում, նրան հասնում է 5 տարվա ազատազրկում, դրամական տուգանք կամ ունեցվածքի բռնագրավում:
Չին իշխանությունները ահաբեկիչների դեմ բավականին հաճախ են օգտագործում մահապատիժը, ինչի պատճառով դատապարտվում են միջազգային հանրության կողմից: Ի պատասխան դրան հայտնվում է, որ ներկա պահին Չինաստանը պատրաստ չէ հրաժարվել մահապատժից, քանի որ այն անհրաժեշտ է հանցավորությունը կանխելու և երկրում հասարակական կարգն ամրապնդելու համար:
2015թ. վերջին Չինաստանում ընդունվել է ահաբեկչության դեմ պայքարի մասին օրենք, որը զգալիորեն ուժեղացնում է համացանցը վերահսկելու՝ պետական մարմինների լիազորությունները:
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման սուր քննադատության է ենթարկել այս օրենքը, ասելով, որ այն ստիպում է օտարերկրյա ընկերություններին գաղտնի տեղեկություններ փոխանցել ՉԺՀ կառավարությանը, ինչպես նաև մեխանիզմներ է ստեղծում, որոնք թույլ են տալիս լրտեսել և հետևել համացանցի բոլոր օգտատերերին:
Ըստ այս օրենքի առանձին դրույթների, որոնք առնչվում են համացանցում անվտանգությանը, հեռախոսային և համացանցային կապի պրովայդերները պետք է չին իշխանություններին փոխանցեն տեղեկատվության գաղտնագրման կոդերը, ինչպես նաև օգտատերերի գաղտնաբառերը: Բացի այդ, հեռահաղորդակցման ընկերությունները պետք է տեղադրեն սերվերները և օգտատերերի անձնական տվյալներով այլ սարքավորումները միայն Չինաստանի տարածքում:
Ահաբեկչության դեմ պայքարի օրենքի համաձայն, չի թույլատրվում նույնիսկ «կրոնական ծայրահեղականության հետ կապված» լոգոներով և խորհրդանշաններով հագուստ կրել:
Փաստորեն նոր քրեական օրենսդրությունը խստացնում է ահաբեկչության նկատմամբ մոտեցումը և հիմնական ուշադրությունը փոխանցում է ահաբեկչական գործողությունների կանխարգելման, այլ ոչ թե արդեն կատարված հանցագործությունների մեղավորներին պատժելու վրա:
Իսկ միջազգային ահաբեկչության դեմ պայքարում Չինաստանը կողքից դիտողի դիրք չի գրավում: Այն Համագործակցության շանհայյան կազմակերպության անդամ է, որի առաջնահերթ խնդիրներից է պայքարն ահաբեկչության, անջատականության և ծայրահեղականության դեմ:
Չինաստանն ակտիվորեն սեփական տեսակետն է արտահայտում յուրաքանչյուր ահաբեկչական գործողության նկատմամբ, հայտարարելով, որ չինական կառավարությունը հանդես է գալիս ահաբեկչության ցանկացած ձևի դեմ և մտադիր է ամրապնդել համագործակցությունը միջազգային հանրության հետ՝ ահաբեկչությանը հարված հասցնելու համար: Պեկինը ահաբեկչության զոհ դարձած երկրին ցավակցություն է հայտնում, ինչպես նաև հումանիտար օգնություն ցուցաբերում:
Ինչ վերաբերում է միջազգային ահաբեկչության դեմ պայքարի վերաբերյալ ՉԺՀ քաղաքացիների կարծիքին, ապա այն, երկրի առանձնահատկությունից ելնելով, չի տարբերվում պետության պաշտոնական կարծիքից: Չինացիները հավանություն են տալիս այս հարցի առնչությամբ երկրի ղեկավարների ցանկացած քայլին: Իր հերթին, ՉԺՀ կառավարությունն էլ բնակչությանը ներգրավում է ահաբեկչության դեմ պայքարում: Օրինակ, 2008թ. Պեկինյան օլիմպիադայի ժամանակ բնակչությանը խրախուսելու համակարգ ներմուծվեց՝ ահաբեկչական գործողությունների մասին ցանկացած տեղեկատվություն տրամադրելու համար:
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ