ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Թուրքիան «NBS News»-ից պահանջել է ներողություն խնդրել Էրդողանին զրպարտելու համար

adweek.com

Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանատունը «NBS News» հեռուստաընկերությունից պահանջել է ներողություն խնդրել՝ Թուրքիայում կատարված հեղաշրջման փորձի գիշերը Էրդողանի՝ Գերմանիա փախչելու մասին անհիմն լուրեր հրապարակելու համար՝ բնութագրելով դրանք որպես  «անընդունելի լրագրություն»: Այս մասին հաղորդում է Ermenihaber-ը՝ հղում կատարելով թուրքական Posta.com.tr լրատվակայքին:

«Պարոն Գրիֆինի հեղինակած լուրն այն մասին, թե հուլիսի 15-ի հեղաշրջման փորձի ընթացքում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Գերմանիայից ապաստան է խնդրել, կեղծ է, անընդունելի և չկա այն հիմնավորող որևէ ապացույց… Թուրքիայի համար չափազանց զգայուն այս ժամանակաշրջանում նմանատիպ կեղծ լուրը շատ մեծ անպատասխանատվություն էր, ավելին, այն ուղղակի ավելացրեց առանց այդ էլ առկա տեղեկատվական աղբը», - ասված է Թուրքիայի դեսպանատան նամակում:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 45%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    16 C°
     
    29°  16° 
    28.04.2024
    30°  17° 
    29.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: