ԵՐԵՎԱՆ 12 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Թուրք պրոֆեսորը հեռացվել է ուղիղ եթերից Էրդողանին վիրավորելու համար

rt.com

Թուրքիայում ուղիղ եթերից հեռացվել է Մարմարայի համալսարանի դասախոս, դոկտոր, պրոֆեսոր Նուրշեն Մազըջըն` Էրդողանին և իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությանը (ԱԶԿ-AKP) քննադատելու համար: Այս մասին հաղորդում է Ermenihaber-ը՝ հղում կատարելով թուրքական Birgün թերթի կայքին:  

Ուղիղ եթերով հեռարձակվող «Enine Boyuna» հաղորդման ընթացքում Մազըջըն անդրադարձել է  հուլիսի 15-ի ձախողված հեղաշրջման փորձին՝ նշելով, որ նախագահ Էրդողանի կողմից ժողովրդին ուղղված փողոց դուրս գալու կոչը սխալ քայլ էր, քանի որ տվյալ պահին նրանց անվտանգությունը չէր կարող ապահովվել:

«Այն գիշեր բոլոր մահացածների կյանքն առնվազն նույն չափով կարևոր էր, որքան Թայիփ Էրդողանի կյանքը», - նկատել է Մազըջըն:

Պրոֆեսորը նաև հրաժարվել է «շեհիթ» (նահատակ) կոչել այդ օրը զոհվածներին՝ պատճառաբանելով, որ դա կրոնական բովանդակություն ունեցող բառ է և ինքը, որպես գիտնական, իրավունք ունի հրաժարվել այդ բառի կիրառումից:

Հաղորդմանը ներկա գտնվող ԱԶԿ-ական ներկայացուցիչների և Մազըջըի միջև բանավեճ  է ծավալվել, որի ժամանակ իշխանամետները պրոֆեսորից  պահանջել են ներողություն խնդրել իր խոսքերի համար:

Գովազդային ընդմիջումից հետո Նուրշեն Մազըջըն այլևս չի մասնակցել հաղորդմանը:

Ավելի ուշ Մարմարայի համալսարանը միջադեպի վերաբերյալ սոցիալական ցանցերում հայտարարություն է տարածել, որում նշված է, որ դեպքի առթիվ պրոֆեսոր Նուրշան Մազըջըի դեմ իրավական և վարչական հետապնդումներ են սկսվել:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 62%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    12 C°
     
    29°  16° 
    28.04.2024
    30°  17° 
    29.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: