ԵՐԵՎԱՆ 28 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայաստանում ռուսական հետախուզական ռազմաբազայի ստորաբաժանումը հատուկ պարապմունքներ է սկսել

huntingmilitary.com

Հայաստանում գտնվող Ռուսաստանի զինված ուժերի Հարավային ռազմական օկրուգի հետախուզական ստորաբաժանման զինծառայողները «Փամբակ» լեռնային ուսումնական կենտրոնում իրականցրել են 100 կմ զորաշարժ և սկսել են հատուկ պարապմունքները: Պարապմունքները կանցկացվեն մինչև օգոստոսի կեսերը: Ուսումնական վարժանքներում ներգրավված է ավելի քան 300 հետախույզ:

Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ հղում կատարելով Ռուսաստանի զինված ուժերի հարավային ռազմական օկրուգի լրատվական ծառայությանը:

Հետախույզների գործողությունները կդիտարկվեն անօդաչու սարքերի միջոցով: Ուսումնական վարժանքների ընթացքում մասնակիցները կփորձեն հաղթահարել ալպյան հանգույցները և լեռնային բարդ տեղանքները` օգտագործելով համապատասխան օժանդակ սարքավորումներ և միջոցներ:

Հետախույզների վարժանքների կարևոր փուլերից է կրակային պատրաստությունը: Զինվորները նաև կվարժվեն լեռնային տարածքներում մարտեր իրականացնելու հմտություններին:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 20%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    27 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: