ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԼՂՀ-ում կառավարման համակարգի փոփոխության նախաձեռնությունը պատահական չէ

Այս օրերին կրկին անտիվացել են Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ քննարկումները: Հուլիսի 30-ին ԼՂՀ նախագահին կից սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովն Արցախի նախագահին ներկայացրեց սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը, որով առաջարկվում է երկրում ներդնել նախագահական կառավարման մոդել:

Պետք է նշել, որ ներկայումս ԼՂՀ-ում գործում է կիսանախագահական կառավարման համակարգ, և առաջարկն` անցնել նախագահականի, այն էլ հենց հիմա, ամենևին էլ պատահական չէ:

Ապրիլյան քառօրյա պատերազմը փոխեց իրավիճակ: Չնայած հրադադարի ռեժիմի պահպանման ձեռք բերված պայմանավորվածությանը, սահմաններին լարվածության նոր աճը բառացել պետք չէ: Հակամարտության անմիջական կողմ հանդիսացող Արցախը, որն արդեն տասնամյակներ շարունակ գտնվում է «ո՛չ պատերազմ, ո՛չ խաղաղություն» վիճակում, պատերազմական իրավիճակում արագ ու արդյունավետ արձագանքման առավել արդյունավետ մեխանիզմների կարիք ունի, ինչը կարող է ապահովվել համապատասխան կառավարման համակարգ ստեղծելով: Նախագահական կառավարման մոդելը տալիս է այդ հնարավորությունը: Միջազգային փորձով ապացուցված է, որ հակամարտության անմիջական մաս հանդիսացող երկրներում առավել արդյունավետ է գործում հենց կառավարման  նախագահական մոդելը: Ուստի նման փոփոխության գնալը թերևս կարելի է բացատրել իրավիճակի հրամայականով:

Նույն ռիսկերը թերևս դիտարկվել են նաև Հայաստանի Հանրապետությունում իրականացված սահմանադրական փոփոխոթյունների ժամանակ, սակայն տվյալ պարագայում տրվել է այլ լուծում: Խոսքը մասնավորապես վերաբերում է զինված ուժերի կիրառման խնդրին: Սահմանադրության 155-րդ հոդվածի 1-ին կետով նշվում է, որ «անհետաձգելի անհրաժեշտության դեպքում զինված ուժերի կիրառման մասին որոշումը, պաշտպանության նախարարի առաջարկությամբ, կայացնում է վարչապետը, և այդ մասին անհապաղ տեղեկացնում Կառավարության անդամներին»: Սա նշանակում է, որ այդ հարցը չի դրվում խորհրդարանի քննարկմանը և սահմանված է որոշումների կայացման հնարավորինս արագ մեխանիզմ:

Ինչ վերաբերում է նախկինում հնչած այն տեսակետներին, որ ԼՂՀ-ն փարձում է իր կառավարման համակարգը համապատասխանեցնել Հայաստանի Հանրապետության կառավարման համակարգին, ապա այդ թեզը փաստացի հերքվեց: Սա ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ ԼՂՀ-ն որպես անկախ երկիր գործում է համապատասխան իր կարիքների և անհրաժեշտությունների:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.11.2024
       
    25.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: