ԵՐԵՎԱՆ 28 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Վլադիմիր Գասպարյանը կադրային փոփոխություններ է արել

hayerov.tv

ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն օգոստոսի 5-ին կադրային փոփոխությունների մասին հրամաններ է ստորագրել:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունը, Արմեն Իսրայելյանը ազատվել է ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության պետի օպերգծով տեղակալի պաշտոնից և նշանակվել ոստիկանության Նոր Նորքի բաժնի պետ:

Ոստիկանապետի մեկ այլ հրամանով Արթուր Հովհաննիսյանը նշանակվել է ոստիկանության Արաբկիրի բաժնի պետ, ազատվելով ոստիկանության Արմավիրի բաժնի պետի պաշտոնից:

Արմեն Գասպարյանը նշանակվել է ոստիկանության Արմավիրի բաժնի պետ՝ ազատվելով ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի պետի պաշտոնից:

Գարիկ Ղուկասյանը նշանակվել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի պետ՝ ազատվելով ոստիկանության Կենտրոնական բաժնի պետի պաշտոնից:

Արամ Հովհաննիսյանը նշանակվել է ոստիկանության Կենտրոնական բաժնի պետ՝ ազատվելով ոստիկանության Շենգավիթի բաժնի պետի պաշտոնից:

Հրաչ Խոստեղյանը նշանակվել է ոստիկանության Շենգավիթի բաժնի պետ՝ ազատվելով ոստիկանության Արաբկիրի բաժնի պետի պաշտոնից:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 15%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    28 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: