ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ռիո-2016. ինչո՞վ է առանձնանում Բրազիլիայի օլիմպիադան

huffingtonpost.com

31-րդ ամառային օլիմպիական խաղերի պաշտոնական մեկնարկին մնացել են հաշված ժամեր: Բացման հանդիսավոր արարողությունը կկայանա օգոստոսի 5-ին (Երևանի ժամանակով օգոստոսի լույս 6-ի գիշերը) «Մարականա» մարզադաշտում: Նախատեսվում է, որ աշխարհի տարբեր երկրներում շուրջ 3 միլիարդ մարդ կդիտի Ռիո դե Ժանեյրոյում 2016 թվականի Օլիմպիական խաղերի բացման արարողությունը: Օլիմպիական խաղերի բացման արարողությանը ներկա կլինեն պետությունների և կառավարությունների 45 ղեկավարներ: Եվրոպական պետությունների ղեկավարներից կմասնակցեն Գերմանիայի, Ֆրանսիայի և Պորտուգալիայի նախագահները: ԱՄՆ-ի պատվիրակությունը կգլխավորի պետքարտուղար Ջոն Քերին: Խաղերի բացմանը չի մասնակցի նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:

Եվ չնայած խաղերի բացումը դեռ տեղի չի ունեցել, սակայն արդեն պարզ է, որ Բրազիլիայի Օլիմպիադան խաղերի պատմության մեջ կմնա որպես ամենավատ կազմակերպվածներից մեկը: Այսպես, խաղերի բացումից դեռ ժամեր առաջ շարունակվում են շինարարական աշխատանքները, ոչ միայն օլիմպիական ավանում, այլ նաև մարզադաշտերում, ամենուր շինարարական աղմուկ է: Այսօր Ավստրալիայի լողի հավաքականը դադարեցրել է մարզումները լողավազանների կողտոտ լինելու պատճառով: Չնայած նշվում է, որ մրցումների համար նախաեսված լողավազանը մաքուր է և ամեն ինչ կարգին է, սակայն ամեն դեպքում նման թերությունները, որոնք ի դեպ քիչ չեն, արդեն իսկ խաղերին ամենավատ կազմակերպվածի համբավ են ապահովել:

Ռիո-2016-ի ևս մեկ խնդիրը անվտանգությունն է: Ներկայումս քաղաքում կա 85 հազար ոստիկան՝ մոտ 2 անգամ ավելի քան 2012 թվականին Լոնդոնի օլիմպիադայի ժամանակ, սակայն Ռիոյում բավականին բարդ քրեական իրավիճակ է, մյուս կողմից էլ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը սպառնում է ահաբեկչություններ իրականացնել խաղերի ժամանակ:

31-րդ օլիմպիական խաղերն առանձնանում են նաև նրանով, որ ընթանում են հյուրընկալվող երկրում տնտեսական և քաղաքական լուրջ ճգնաժամի ֆոնին: Նման պայմաններում սոցհարցումների համաձայն բրազիլացիների ավելի քան 60 տոկոսը հանդես է գալիս Օլիմպիական խաղերի դեմ: Նշենք, որ ընդհանուր առմամբ խաղերի կազմակերպման և անցկացման համար Բրազիլիան ծախսել է 12 մլրդ եվրո, ինչը նախորդ հյուրընկալող երկրների համեմատ բավականին քիչ է(2012 թվականի Լոնդոնի օլիմպիական խաղերն արժեցել են 585 մլն ֆունտ ստերլինգ, իսկ 2008-ի Պեկինի խաղերը՝ 40.9 մլրդ դոլար), սակայն տնտեսական ճգնաժամի պայմաններում նույնիսկ այս գումարը վրդովմունք է առաջացնում շարքային բրազիլացիների մոտ: Այսպես, օլիմպիական կրակը Ռիոյում դիմավորեցին բողոքի ցույցերով, ավելին՝ մի խումբ պետական ծառայողներ, որոնց աշխատավարձ չէին վճարել, մտադիր էին գողանալու Օլիմպիական կրակը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.11.2024
       
    25.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: