ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Լևան Բերիանիձեն պարտվեց բրոնզե մեդալի համար պայքարում

armnoc.am

Ազատ ոճային ըմբիշ, 125 կգ քաշային Լևան Բերիանիձեն բրոնզե մեդալիր համար պայքարում չգերազանցեց մրցակցին, հայտնում է ՀԱՕԿ լրատվական բաժինը:

Գերծանր քաշային Բերիանիձեն բրոնզե մեդալի համար պայքարում ուժերն էր չափում Բելառուսը ներկայացնող Իբրահիմ Սայիդով հետ: Գոտեմարտն ավարտվեց 2։2, քանի որ բելառուս մարզիկի հնարքը տեխնիկապես ավելի բարձր էր, հաղթանակը տրվեց նրան, իսկ Բերիանիձեն գրավեց 5-րդ տեղը:

Բերիանիձեն պայքարը սկսել էր 1/8 եզրափակչից։ Վերջինիս մրցակիցը չինացի Ժիվայի Դենգն էր։ Գոտեմարտն ավարտվեց 2։2 հաշվով, և քանի որ վերջին միավորը վաստակել էր Հայաստանը ներկայացնող ըմբիշը, հենց նա էլ հաղթեց: Երկրորդ գոտեմարտում Բերիանիձեն մրցում էր հունգարացի Դանիել Լիգետիի հետ։ Այդ գոտեմարտում նա հաղթեց հունգարացի մրցակցին` 3։1 հաշվով և դուրս եկավ կիսաեզրափակիչ։ Կիսաեզրափակչում ազատ ոճային ըմբիշը մրցում էր թուրք Թահա Ակգյուլի հետ, սակայն 8։1 հաշվով պարտվեց աշխարհի գործող չեմպիոնին:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: