ԵՐԵՎԱՆ 25 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ալեք Ենիգոմշյանն ազատ է արձակվել

Հիմնադիր խորհրդարանի անդամ Ալեք ԵՆիգոմշյանը քիչ առաջ ազատ է արձակվել կալանքից, հայտնում է Panorama.am-ը: Գործակալության հետ զրույցում նրա փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը խափանման միջոց կալանավորումը վերացնելու մասին դատախազի որոշումը դրական է գնահատել: Նա հայտնել է, որ այժմ պարոն Ենիգոմշյանը ազատության մեջ է:

Փաստաբանը պնդելու են, որ Ենիգոմշյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվի:

Ավելի վաղ Գլխավոր դատախազությունը հաղորդագրություն էր տարածել, տեղեկացնելով, որ կազմակերպված խմբի կողմից ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք ձեռք բերելու, պահելու, փոխադրելու և ՀՀ ոստիկանության պարեկապահակետային ծառայության գնդի վարչական շենքը, հարակից շինությունները զավթելու ու պահելու վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից օգոստոսի 8-ին որոշում է կայացվել մեղադրյալ Արա Ալեքսանդր Կումշոյանի /Ալեք Ենիգոմշյան/ նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանավորումը վերացնելու մասին՝ մեղադրյալին կալանքի տակ պահելու անհրաժեշտությունը վերանալու պատճառաբանությամբ:

Ըստ աղբյուրի, նույն օրը կայացված որոշման պատճեններն ուղարկվել են նախաքննության մարմնին և կալանավորվածներին պահելու վայրի վարչակազմին՝ մեղադրյալին անհապաղ ազատ արձակելու պահանջով:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 24%
    Քամի՝ 2,57 կմ/ժ
    25 C°
     
    29°  16° 
    28.04.2024
    30°  16° 
    29.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: