ԵՐԵՎԱՆ 13 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ղարաբաղյան հարցը չի եղել Ալիև-Պուտին-Ռոհանի և Պուտին-Էրդողան հանդիպումների առանցքում

Օրերս Բաքվում և Սանկտ-Պետերբուրգում կայացած Ադրբեջանի, Ռուսաստանի և Իրանի, ինչպես նաև Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների հանդիպումների ժամանակ անդրադարձ Ղարաբաղյան հակամատության կարգավորմանը կատարվել է, բայց այդ հարցն առանցքային չի եղել: Այդ մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ՀՀ ԱԺ պատգամավոր, «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ նախագահ Կարեն Բեքարյանը:

«Թե’ Ադրբեջան-Իրան-Ռուսաստան եռակողմ հանդիպմանը, թե’ Թուրքիա- Ռուսաստան նախագահների երկկողմ հանդիպմանը Ղարաբաղյան հարցը քննարկվել է, բայց ասել, որ դա գերակայություն է եղել` ոչ»,- նշել է Բեքարյանը:

Նա նաև ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ Ադրբեջանն անշուշտ ջանքեր է գործադրել եռակողմ հանդիպման ընթացքում Ղարաբաղյան հարցի համատեքստում իր համար քաղաքական դիվիդենտներ քաղելու ուղղությամբ, այդ թվում` ամփոփիչ արձանագրության մեջ տարածքային ամբոջականության սկզբունքի գերակա լինելը հիշատակելու համար: Սակայն, ինչպես երևում է արդյունքներից, իր այդ ցանկություններին մյուս երկու երկրների կողմից տուրք չի տրվել: 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 54%
    Քամի՝ 3,09 կմ/ժ
    11 C°
     
    22°   
    19.05.2024
    22°   
    20.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: