ԵՐԵՎԱՆ 13 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ադրբեջանի հանրաքվեն կարող է երկրի իշխանություններին իրականություն վերադարձնելու առիթ դառնալ

Այս օրերին Ադրբեջանում նախահանրաքվեային տրամադրություններ են տիրում, ինչը հերթական ցնցման պատճառ է դարձել երկրի հասարակության համար: Երկրի իշխանությունները ոչ միայն ակտիվ քարոզարշավ են տանում սահմանադրական փոփոխությունների համար, այլև բոլոր հնարավոր միջոցներով փորձում են լռեցնել նրանց, ովքեր ունեն ընդդիմադիր դիրքորոշում: Բռնաճնշումների նոր ալիք է սկսվել այն ակտիվիստների նկատմամբ, ովքեր կոչ են անում դեմ քվեարկել սահմանադրության փոփոխությանը: Նրանց դեմ մեղադրանքներ են առաջադրվում թմրանյութերի ապօրինի շրջանառության, խուլիգանության, ապօրինի ձեռնարկատիրության, հակասահմանադրական գործունեության համար և այլն:

Բռնաճնշումների այս նոր ալիքը հայտնվել է նաև միջազգային հանրության ուշադրության կենտրոնում: ԱՄՆ պետդեպարտամենտն օգոստոսի 12-ին «Ռեալ» քաղաքացիական շարժման գործադիր քարտուղար Նաթիգ Ջաֆարևլի ձերբակալությունից հետո իր անհանգստությունն արտահայտեց Ադրբեջանում տիրող իրավիճակի վերաբերյալ: Ադրբեջանում նոր թափ առած բռնաճնշումները քննադատեցին նաև մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող մի շարք միջազգային կազմակերպություններ:

Իհարկե, ողջունելի է, որ միջազգային հանրությունն առնվազն անտարբեր չէ մարդկանց նկատմամբ կիրառվող տարատեսակ բռնաճնշումներին, սակայն ակնհայտ է նաև այն, որ միայն անհանգստություն հայտնելը բավարար չէ: Արդեն երկար տարիներ է, ինչ Ադրբեջանի խավիարային դիվանագիտությունն ու նավթադոլարները միջազգային տարբեր հարթակներում շատ հարցեր են լուծում: Այսօր էլ, չնայած հնչող քննադատություններին՝ Ադրբեջանի իշխանությունները հաստատակամորեն առաջ են տանում իրենց քաղաքականությունը՝ ամեն կերպ իրենց իսկ հասարակությանը ցույց տալով, որ պատրաստ են դիմել ցանկացած քայլի իրենց առջև դրված նպատակներին հասնելու համար: Տվյալ պարագայում դրված նպատակը սահմանադրության մեջ փոփոխություններ մտցնելն է՝ իշխանությունն Ալիևի ձեռքերում կենտրոնացնելու և նրա կլանի դիրքերը ամրապնդելու համար:

Գուցե սեպտեմբերի 26-ի հանրաքվեն դառնա՞ հենց այն առիթը, որը «հնարավորություն» կտա միջազգային հանրությանը, հստակ ու թիրախավորված քայլեր իրականացնելով, իրականություն վերադարձնել իրենց ժողովրդավարությամբ հպարտացող Ադրբեջանի իշխանություններին:

 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 28%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    13 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: