Ռուսաստանի և Չինաստանի վետոն առաջացրել է արևմուտքի զայրույթն ու հիստերիան
ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպան Սյուզան Ռայսը քվեարկությունից հետո հայտարարեց, որ "հակակրանք է առաջացնում այն հանգամանքը, որ ԱԽ անդամ երկու երկրները շարունակում են խանգարել մեզ… կարգավորել Սիրիայում խորացող ճգնաժամը":
| Ահա թե ինչպես է արձագանքել ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը. "Դեսպան Ռայսը հայտարարել է, որ մենք փորձում ենք արտագրել մի քանի ամիս առաջ Արաբական Պետությունների Լիգայի կողմից ընդունված բանաձևը: Այդ ժամանակից ի վեր իրավիճակը փոխվել է, և խնդիրներից մեկը, որին մենք հանդիպել ենք, կայանում է նրանում, որ, երբ սիրիական զինված ուժերը դուրս են բերվում քաղաքներից, դրանք | ![]() |
ՌԴ նախագահի հանձնարարությամբ արտգործնախարար Լավրովն ու Արտաքին հետախուզության ծառայության ղեկավարը վաղը՝ փետրվարի 7-ին կմեկնեն Դամասկոս՝ հանդիպելու Սիրիայի նախագահ Ասադին:
Ինքը Ասադը Դամասկոսում մասնակցել է միացյալ աղոթքին՝ նվիրված Մաուլիդ ան-Նաբիին` Մուհամմեդ մարգարեի ծննդյան օրվան:
Միաժամանակ Հոմսում տեղի էր ունենում ուրբաթ օրը մասսայական ռմբակոծության հետևանքով զոհվածների հուղարկավորությունը: Հիշեցնենք, որ նշված դեպքերի պատասխանատվությունն այդպես էլ ոչ ոք չվերցրեց իր վրա: Վերջին տվյալներով զոհվածների թիվը հասնում է 230-ի, իսկ սգո թափորն իր երթը վերածել էր հակակառավարական ցույցի, որին հազարավոր մարդիկ են մասնակցել: Հատկանշական է, որ Ասադն ու վերջինիս շատ համախոհներ այս դեպքերի հետ կապված հայտնել էին, որ "անտրամաբանական" կլիներ ՄԱԿ ԱԽ-ում Սիրիայի վերաբերյալ բանաձևի քննարկման շեմին նման սպանդ կազմակերպել սեփական երկրում, ուստի կասկած էր հայտնել, որ այսօրինակ "պատեհ" սադրանք կարող էին նաև դրսից կազմակերպել՝ առավել շեշտելու համար անհապաղ քայլերի անհրաժեշտությունը:
![]() |
Բանաձևի արգելափակման հետ կապված սիրիացի ընդդիմադիր գործիչներն էլ հայտարարել են, որ, չընդունելով բռնությունները դատապարտող բանաձևը` ՄԱԿ-ը երկրի իշխանություններին սպանություններ կատարելու լիցենզիա է շնորհել: Հիշեցնենք՝ ավելի վաղ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ եթե ԱԽ-ն բանաձևի նախագիծը դնի քվեարկության, ապա դա կլինի "սկանդալ ԱՄՆ-ի համար": |
Տեսնենք, թե հետագայում դիվանագիտական հայտարարություններից անդին ինչպիսին կլինի Արևմուտքի արձագանքը ՌԴ և Չինաստանի կայուն դիրքորոշմանը, և թե առհասարակ Սիրիան "պահելու" Ռուսաստանի այս կտրուկ քայլերը որևէ ազդեցություն կունենա՞ն արդյոք Իրանի շուրջ ակտիվ զարգացումների վրա, թե՞ ոչ:
"Արմեդիա" ՏՎԳ
05.02.2012
-
16:17ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
Ամենաընթերցվածը
օրվա
շաբաթվա
ամսվա
Եղանակ
Երևան
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ
0 C°
0° 0°
20.05.2026
0° 0°
21.05.2026
Հարցում


.jpg)