ԵՐԵՎԱՆ 12 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Գերմանիան մերժել է Թուրքիայի` Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևից հրաժարվելու պահանջը

likesuccess.com

Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը մերժել է Ինջիրլիք ռազմաբազա այցի թույլտվության վերաբերյալ թուրքական կողմի պահանջը: Այս մասին հաղորդում է Ermenihaber-ը՝ հղում կատարելով թուրքական Diken լրատվակայքին:  

Նախօրեին Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել էր, թե գերմանացի պաշտոնյաներին թույլ կտրվի այցելել Ինջիրլիք ռազմաբազայում գտնվող գերմանական զինուժի ներկայացուցիչներին միայն այն դեպքում, եթե Գերմանիայի կառավարությունը հրապարակայնորեն հայտարարի, որ չի աջակցում  հունիսի 2-ին Բունդեսթագի ընդունած Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևին:

Շտայնմայերն  այս առթիվ մասնավորապես ասել է. «Ես այս խնդիրների միջև որևէ կապ չեմ տեսնում և այդ մասին ասել եմ իմ թուրք պաշտոնակցին»:

Գերմանիայի արտգործնախարարը նաև ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ եթե Թուրքիան ցանկանում է, որ Դաշնային խորհրդարանը երկարացնի Ինջիրլիքում գտնվող գերմանացի զինվորների ծառայության ժամկետը, ապա Գերմանիան պետք է հնարավորություն ունենա տեսնելու, թե ինչ վիճակում են իր զինվորները: Հակառակ դեպքում անիմաստ է սպասել, թե գերմանացի պատգամավորները խորհրդարանում կհաստատեն ժամկետների երկարացման փաստաթուղթն, որն ավարտվում է 2016թ. դեկտեմբերին:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 76%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    12 C°
     
    22°  10° 
    09.05.2024
    24°  13° 
    10.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: