ԵՐԵՎԱՆ 13 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ռուս-թուրքական հարաբերությունների կարգավորման նախապայմաններից մեկն Արցախին է վերաբերում

newsonline24.com.ua

Ռուսաստանի Սանկտ Պետերբուրգ քաղաքում վերջերս տեղի ունեցած Պուտին-Էրդողան հանդիպման ժամանակ, Ռուսաստանի նախագահը Թուրքիայի նախագահին առաջադրել է 7 կարևոր նախապայմաններ, որոնց լուծման դեպքում երկկողմ հարաբերությունները վերջնականապես կկարգավորվեն: Այս մասին գրում  է թուրքական «Sözcü» պարբերականի սյունակագիր Ջան Աթաքլըն այսօր հրապարակած իր հոդվածում, փոխանցում է Ermenihaber-ը:

Ըստ Աթաքլըի` Պուտինը, դիմելով Էրդողանին, ասել է. 

1.«Սիրիայի  նկատմամբ ձեր վարած քաղաքականաթյունն ի սկսզբանե սխալ է ընթացել: Մենք Ասադին պաշտպանում ենք, դուք էլ արդեն համառությունից հրաժարվեք և ճանաչեք Ասադի գոյությունը»:

2. «Ղարաբաղը մեզ համար շատ կարևոր է: Գիտենք նաև, որ ձեզ համար էլ Ադրբեջանի պատճառով է կարևոր, սակայն այս հարցում զսպվածություն ցուցաբերեք: Այս խնդիրը լուծման կարիք ունի: Մեզ հակառակվելով՝ խնդիրը լուծելու փոխարեն, ավելի եք բարդացնում»:

3. «Ղրիմի հարցում դուք պաշտպանում եք մեր դեմ իրականացվող քայլերը:  Եվ դա անում եք, Կովկասի որոշ երկրներում նույնպես: Սխալ եք անում: Դա խոչընդոտում է հարաբերությունների կարգավորմանը:»

4. «Մենք գիտենք, որ ձեր գործակալները Ղրղզստանում, Թուրքմենստանում և Ուզբեկստանում հետախուզական աշխատանքներ են իրականացնում և փորձում են տարածաշրջանի ժողովուրդներին մեր դեմ տրամադրել: Վերջ տվեք »:

5. «Այն դեպքում, երբ Սիրիայում միակ վտանգն «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունն է, Դուք Ձեր ուշադրությունը հրավիրում եք Սիրիայի քրդական «Ժողովրդավարական միություն կուսակցության» (ԺՄԿ-PYD) վրա: ԺՄԿ-ն մեզ համար էլ է կարևոր: Որևէ քայլ անելիս այդ մասին մի մոռացեք: Հակառակ դեպքում տարածաշրջանն անցանկալի իրադարձությունների թատերաբեմ կարող է դառնալ»:

6. «Վերջ տվեք Սիրիա զենք և զինամթերք ուղարկելը: Ձեր սահմանները բաց են ահաբեկչական կառույցների և Ռուսաստանի շահերին դեմ հանդես եկողների համար: Վերահսկեք ձեր սահմանները: Ահաբեկչական կազմակերպությունների հանդեպ հանդուրժողականություն մի ցուցաբերեք»:

7. «Մի շարք թուրք նախարարների և պաշտոնյաների հակառուսական հայտարարությունները մեզ չափազանց անհանգստացնում են: Հատկապես ինքնաթիռի խոցումից հետո արված որոշ հայտարարություններ չեն մոռացվել: Այսուհետ կխնդրեմ, որ ավելի զուսպ լինեն»:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 58%
    Քամի՝ 0 կմ/ժ
    13 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: