ԵՐԵՎԱՆ 14 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ռուսական ավիաբազայի օդաչուները վարժանքներ են անցկացնում Հայաստանի երկնքում

wallpaperup.com

«Էրեբունի» օդանավակայանում տեղակայված ՌԴ ավիախմբի կործանիչ և բանակային ավիացիայի օդաչուները մարտավարական զորավարժությունների շրջանակում սեպտեմբերի սկզբից կատարել են ավելի քան 30 թռիչք:

Կատարելով թռիչքային առաջադրանքները` ՄիԳ-29 կործանիչների և Մի-24 ու Մի-8 ուղղաթիռների անձնակազմները հետախուզել են տեղանքը, ուղեկցել են մոտոհրաձգային և հատուկ ստորաբաժանումների շարասյուները, տեղափոխել են նյութական պաշարներ և հետախուզական խմբեր, հայտնում է ՌԴ հարավային ռազմական շրջանի մամուլի ծառայությունը:

Վարժանքի ընթացքում մշակվել են նաև Երևանի ռազմական օդանավակայանից Գյումրի ավիատեխնիկայի փոխադրման գործողություններ: Օդաչուները կապ են հաստատել կառավարման ցամաքային խմբի հետ, թռիչքներն իրականացվել են նվազագույն բարձրության վրա լեռնային ռելիեֆի պայմաններում ինչպես ցերեկային, այնպես էլ գիշերային ժամերին: Օդաչուները երկնքում են անցկացրել ավելի քան 35 ժամ:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 82%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    14 C°
     
    23°  13° 
    04.05.2024
    21°  13° 
    05.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: