ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հիլարի Քլինթոնի թոքաբորբը կարող է ազդել նրա նախընտրական արշավի վրա

ԱՄՆ-ի նախագահի դեմոկրատ թեկնածու, նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնի մոտ օրերս թոքաբորբ է ախտորոշվել, ինչի մասին հայտնել է թեկնածուի անձնական բժշկուհի Լիզա  Բարդաքը:

Սեպտեմբերի 11-ի ահաբեկչության զոհերի հիշատակին նվիրված նյույորքյան միջոցառմանը մասնակցելու ժամանակ Քլինթոնի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է ջրազրկման և գերտաքացման պատճառով: Սակայն այժմ նախագահի թեկնածուն իրեն ավելի լավ է զգում և արագ ապաքինվում է:

«Տիկին Քլինթոնը հազում էր: Անալիզներից հետո նրա մոտ ախտորոշվեց թոքաբորբ: Մենք նրան հակաբիոտիկներ են նշանակել և խորհուրդ ենք տվել թեթևացնել գերծանրաբեռնված գրաֆիկը»,- մասնավորապես նշված է բժշկուհու հայտարարության մեջ:

Հիվանդության պատճառով Քլինթոնը չեղյալ է հայտարարել երկուշաբթի և երեքշաբթի նախատեսված ուղևորությունը դեպի Կալիֆորնիա նահանգ: Նա պետք է ներկա գտնվեր Լոս Անջելեսում և Սան Ֆրանցիսկոյում նախընտրական միջոցառումներին:

Ուշագրավ է, որ այս ամենից հետո համացանցի օգտատերերը կոչ են արել Քլինթոնին լքել նախագահական ընտրապայքարն ու մտածել սեփական առողջության մասին:

The Washington Post-ն անգամ գրում է, որ Հիլարի Քլինթոնի հիվանդությունն անպայմանորեն կանդրադառնա նրա նախընտրական արշավի վրա: Միջադեպից հետո նախկին պետքարտուղարն այլևս չի կարող կատակով պատասխանել իր առողջության մասին հարցերին։

Իսկ ահա ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու, միլիարդատեր  Դոնալդ Թրամփի թիմը որքան էլ որ տարօրինակ է, չի մեկնաբանել Քլինթոնի հիվանդության լուրը:

Թրամփն արգելել է իր օգնականներին որևէ բացասական հայտարարություն անել իր մրցակցի առողջության վատթարացման վերաբերյալ, հայտնում է CNN-ը։

Միաժամանակ պետք է նշել, որ Թրամփն անձամբ բազմիցս հայտարարել է, որ Քլինթոնն առողջական խնդիրներ ունի և նույնիսկ պահանջել է հրապարակել բժշկական քարտը:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    29.12.2024
       
    30.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: