ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Լյուքսեմբուրգը Եվրամիությանը կոչ է արել հեռացնել Հունգարիային կառույցի կազմից

AFP via Getty Images

Լյուքսեմբուրգի արտգործնախարար Ժան Ասելբորնը կոչ է արել Հունգարիային հեռացնել Եվրամիության կազմից բլոկի արժեքներին նրա քաղաքականության  անհամապատասխանության պատճառով, փոխանցում է Die Welt–ը։

«Մենք չենք կարող համակերպվել, որ ԵՄ հիմնարար արժեքները զանգվածաբար ոտնահարվում են»,- ասել է Ասսելբորնը։

Այն երկրները, որոնք Հունգարիայի նման պատերազմից փախչողների դեմ պատնեշներ են կառուցում, սահմանափակում են լրատվամիջոցների ազատությունն ու դատական իշխանության անկախությունը, պետք է ժամանակավորապես կամ ընդմիշտ հեռացվեն ԵՄ կազմից»,- ընդգծել է Ասելբորնը:

Նրա կարծիքով` երկիրը հեռու չէ «փախստականներին գնդակահարելուց», որոնք փորձում են հատել սահմանը:

Ասելբորնի խոսքով՝ ԵՄ–ից Հունգարիային ժամանակավոր կամ  վերջնական հեռացնելը միակ հնարավորությունն է ԵՄ արժեքներն ու համախմբվածությունը պահպանելու համար։

Սրան ի պատասխան՝ Հունգարիայի արտգործնախարար Պիտեր Սզիջարտոն անմիջապես հայտարարել է, որ Ասելբորնը վաղուց արդեն չի պատկանում այն քաղաքական գործիչների թվին, ում կարելի է լուրջ ընդունել:

Իսկ Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Ուոլտեր Շտայնմայերն իր հերթին նշել է, որ ամենևին չի կիսում Լյուքսեմբուրգի դիրքորոշումը Հունգարիայի հարցում:

«Ես հասկանում եմ, որ ԵՄ որոշ անդամներ արդեն անհամբեր են դարձել այս ճգնաժամի ֆոնին, բայց նրանց կառույցի դուռը ցույց տալն իմ անձնական մոտեցումը չէ», - հայտնել է Շտայնմայերը:

Նշենք, որ օգոստոսի վերջին Բուդապեշտը հայտնել է Սերբիայի հետ սահմանին ցանկապատ կառուցելու պլանների մասին: Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հայտնել է, որ դա կարող է զսպել փախստականների հոսքը:

Բացի Հունգարիայից, սակայն, Ավստրիան ևս, որն ի սկզբանե Գերմանիայի պես կարեկցանք էր ցույց տալիս փախստականներին, հիմա աջակցում է իր արևելյան հարևանին՝ կոչ անելով հունգարական ոճի լուծում տալ միգրացիոն խնդրին:

Ինչևէ,  ընդամենը մի քանի օրից՝ սեպտեմբերի 16-ին, Եվրամիության գագաթաժողով տեղի կունենա Բրատիսլավայում, Սլովակիայում: ԵՄ առաջնորդները կքննարկեն Եվրոպական Միության ապագան, որտեղ փախստականների ճգնաժամը կրկին կլինի գլխավոր թեմաներից մեկը:

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.11.2024
       
    25.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: